Մոսկվայում այսօր սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Լուրեր

28.03.2024 | 17:33
Լատվիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
28.03.2024 | 17:22
Ֆրանսիայում «Նելսոն» փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
28.03.2024 | 17:10
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
28.03.2024 | 16:37
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի
28.03.2024 | 16:26
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
28.03.2024 | 16:24
ՀՀ կառավարությունը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն առաքեց Գազա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.03.2024 | 16:18
Գերմանիայում 5 մարդ մեղադրվում է հակառուսական պատժամիջոցները խախտելու մեջ․ նրանք օգնել են Siemens-ի տուրբիններ մատակարարել Ղրիմ
28.03.2024 | 16:07
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
28.03.2024 | 15:55
Անհապաղ հայրենադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին․ զեկույց ուղղված՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
28.03.2024 | 15:51
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնում է Թուրքիա. քննարկվելու է նաև F-16-ի հարցը
28.03.2024 | 15:44
Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը
28.03.2024 | 15:41
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.03.2024 | 15:36
Գերմանիան ավելացնում է զենքի սեփական պաշարները. Bloomberg
Բոլորը

Այսօր Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Ինչպես չորեքշաբթի երեկոյան հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը։ Մինչ այս մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը հայտնել էր Երևանի և Բաքվի միջև ինտենսիվ բանակցությունների մասին և հույս հայտնել, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։  Փաշինյանը միաժամանակ կարծիք էր հայտնել, որ դժվար թե հինգշաբթի օրը Մոսկվայում փաստաթուղթ ստորագրվի։  Նա հույս էր հայտնել, որ բանակցությունների շրջանակում կկարողանան համաձայնության գալ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ սպասվում է, որ այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախատեսված է նաև Ալիև- Պուտին երկկողմ հանդիպում։ Սպասվում է, որ Ադրբեջանի նախագահը որպես հյուր կմասնակցի Եվրասիական տնտեսական միության նիստին։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Փաշինյանը և Ալիևը բանակցություններ էին վարել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ։ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Միշելը հայտարարել էր, որ հանրապետությունների ղեկավարները պայմանավորվել են վերսկսել երկխոսությունը  սահմանազատման շուրջ և հայտարարել են հուլիսին Բրյուսելում նոր բանակցություններ վարելու մտադրության մասին։

Ինչպես տեղեկացրել էին ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ, նախատեսված է հունիսի 1-ին  Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ալիևը, Փաշինյանը և Միշելը կհանդիպեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Տաթև Ֆռանգյան