ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2024 | 14:52
ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, բռնությունների և խոշտանգումների կապակցությամբ
23.04.2024 | 14:41
Ադրբեջանն ավերել է Շուշիի Ղազանչեցոց հայկական գերեզմանոցը
23.04.2024 | 14:38
Փրկարարները Կապանում հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացրել
23.04.2024 | 14:37
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ին հայտարարություն ընդունել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 14:29
ՌԴ-ն համակարգված ռազմական և տեղեկատվական գործողություն է իրականացնում Խարկովի դեմ․ ISW
23.04.2024 | 14:19
Սահմանազատմանն առնչվող նիստ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 14:18
Հրապարակվել են արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման ուղեցույցները
23.04.2024 | 14:09
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
23.04.2024 | 14:03
Փաշինյանը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով իրավաքաղաքական գնահատականից․ ՀՅԴ Բյուրո
23.04.2024 | 13:58
Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում նոր ճանապարհային քարտեզ պետք է ստեղծել
23.04.2024 | 13:50
Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 13:46
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.04.2024 | 13:42
Թուրքիան, Իրաքը, ԱՄԷ-ն և Կատարը Հնդկաստանին մրցակից «Զարգացման ճանապարհի» համաձայնագիր են ստորագրել
23.04.2024 | 13:40
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում
23.04.2024 | 13:33
Լրագրողների նկատմամբ հարձակումները սոցիալական ցանցերում շարունակվում են․ Աշոտ Մելիքյան
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանի վարչապետի հայտարարությունը համարում է հաստատում այն դիրքորոշման, որը նա որդեգրել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ։

«Ինչպես բազմիցս ասել ենք՝ Պրահայի համաձայնագիրը որակապես նոր շրջանակներ է տվել Բաքվի և Երևանի բանակցային գործընթացին»,- ասել է Զախարովան։

Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հակասական արձագանք են առաջացրել բուն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում։ Զախարովան հավելեց, որ Ռուսաստանը միջնորդ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և այս առումով «կարևոր է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հստակ դիրքորոշում ունենալը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան