Դիտարկո՞ւմ է ՌԴ-ն սցենար, որ ՀՀ-ն կարող է խնդրել դուրս բերել ռազմաբազան․ ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Այս պահին մենք տեղում տիրող իրավիճակը դիտարկում ենք այն միջնորդական գործառույթների տեսանկյունից, որոնք ունի մեր երկիրը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում այսպես է պատասխանել լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն դիտարկում է այն սցենարը, որ ՀՀ-ն կարող է խնդրել երկրից դուրս բերել ռուսական ռազմաբազան։

«Մենք օգտագործում ենք ողջ գործիքակազմը՝ թե՛ տեղում, թե՛ քաղաքական առումով իրավիճակը հանդարտեցնելու համար, բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներով, Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները։ Այս շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում, և սա մեր կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի շարք ոլորտներում և գերատեսչություններում»,- հայտարարել է Զախարովան։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններին՝ նա նշել է, որ այդ «կազմակերպության գործունեությունն արդյունավետ է համարում»։

«Յուրաքանչյուր երկիր ունի իր կանոնները, սա գնահատելու հնարավորություն։ Մենք սա այսպես ենք գնահատում»,- ասել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան