Պատմության մեջ առաջին անգամ է՝ հարուստներն ապստամբում են․ հեռացե՛ք․ Հակոբ Ասլանյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2024 | 15:44
Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը
28.03.2024 | 15:41
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.03.2024 | 15:36
Գերմանիան ավելացնում է զենքի սեփական պաշարները. Bloomberg
28.03.2024 | 15:25
Համոզված եմ՝ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 15:20
Բաքվում հայտարարում են Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ մեղադրելով Արևմուտքին
28.03.2024 | 15:17
«Զվարթնոց»-ին սահմանապահներ են անհրաժեշտ, Մոսկվային մտահոգում է բրյուսելյան հանդիպումը․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 15:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան – Գալշոյան փողոցների խաչմերուկում
28.03.2024 | 14:55
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:53
ՌԴ-ում Տաջիկստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել «Կրոկուս»-ի ահաբեկչությունն արդարացնելու համար
28.03.2024 | 14:46
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:35
Հայաստանում անց է կացվել «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով աշխատաժողով
28.03.2024 | 14:30
ՌԴ-ն և Ադրբեջանը նյարդային են ապրիլի 5-ի հանդիպումից, ագրեսիվացան․ Արևմուտքն արագացրել է ՀՀ-ի եվրաինտեգրումը․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:23
Թաեքվոնդոյի միջազգային մրցաշար՝ Երևանում
28.03.2024 | 14:21
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից. հայտարարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:15
ԵՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր  Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթի ընթացքում դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ հետաքրքրվեց, թե ինչու 30 տարվա ընթացքում իրենք որևէ քայլ չեն ձեռնարկել Ադրբեջանի դեմ։

«Ցավալի է, որ պետության մասին խոսում են մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ ոչնչացրել են պետությունն ու թալանել, իրենց միլիարդավոր միլիոններն են կուտակել, դղյակներ կառուցել և դեռ խոսում են պետությունից։ Ժողովրդի ու պետության մասին մտածող մարդը երկիրը չէր թալանի, նստած են այստեղ մարդիկ, որոնց խոսակցությունը աբսուրդ է. դա մեր պատմությունը չէ։

Համաշխարհային պատմության մեջ միակ դեպքն է, երբ հարուստները փորձում են ապստամբություն անել։ Չկա նման դեպք, երբ հարուստներն են ապստամբում, սովորաբար աղքատներն են ապստամբում: Իսկ հարուստները, թե ինչո՞ւ են ապստամբում, բնական է, մի բանի համար. ուզում են իրենց թալանածը փրկել։ Ուրիշ միտք չկա»,- ընդգծեց պատգամավորը:

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը 1918-2020 թվականների իրավահաջորդ է, ապա 30 տարվա ընթացքում նախկին իշխանությունները պետք է խոսեին, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ է գցել․ «Ինքը հանդիսանում է 1918-20 թվականների Ադրբեջանի իրավահաջորդ, բայց պահանջում է խորհրդային Ադրբեջանի տարածքները, դուք պետք է բարձրացնեիք այդ հարցերը, որ միջազգային հանրությունը դա իմանար, բայց դուք ծածկել եք, ոչինչ չեք ասել»,- նշեց Ասլանյանը։

Իշխանական պատգամավորը ընդդիմադիրներին հորդորեց հեռանալ․ «Հեռացե՛ք, ամենաճիշտը դա է»։

Մանրամասները՝ տեսանյութում։