Ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկ հնչեցրած կարծիքները․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 21:48
Ուկրաինան հայտնել է գրեթե 37 հազար անհետ կորածի մասին պատերազմի մեկնարկից ի վեր
25.04.2024 | 21:35
Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել
25.04.2024 | 21:23
Բլինքենը Պեկինում է․ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
25.04.2024 | 21:15
Ալիևը թող զիջի Ջողազի ջրամբարը ՀՀ-ին, և սահմանը կհարմարեցնենք․ սա սահմանազատում չէ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:58
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել
25.04.2024 | 20:45
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
25.04.2024 | 20:38
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացին
Բոլորը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ արել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են ՀՀ և Արցախի շահերին»,- այսօր Ազգային ժողովում հերթական քառօրյայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան»խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իրենք պահանջում են անմիջապես ու անմիջականորեն Ազգային ժողովը հանապատասախան քննարկումներ իրականացնի և գնահատականներ հնչեցվի։
«Նկատի առնելով, որ դուք նաև Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարություններն ու գնահատական հնչեցնել մեր կողմից գնահատվող հակապետական, հակազգային մոտեցումներին՝ արված Նիկոլ Փաշինյանի կողմից»,-ասաց Մինասյանը։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ընդդիմադիր խմբակցությունները կարող են լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալ, և առաջարկեց նախաձեռնությունը ներկայացել, հետագայում կքննարկեն։

Արծվիկ Մինասյանը նկատեց. «Մենք ունեն այդ հնարավորությունը, բայց բազմիցս պրակտիկան ցույց է տվել, մեծամասնությունը մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը, ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս ԱԺ նախագահին հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախագծով, որը առիթ կարող է հանդիսանալ այս հարցերի քննարկման համար։ Իմ հարցը դրան է վերաբերում, հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։

ԱԺ նախագահն արձագանքեց. «Կրկնում եմ՝ նախաձեռնությամբ հանդես եկեք, մենք կքննարկենք։ Եթե ձեզ հետաքրքրում է իմ անձնական կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները»:

Մանրամասները՝ տեսանյութում։