Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, այն քննարկվում է, այդ թվում՝ միջնորդների ներգրավմամբ։ Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Առանձին թեմա է խաղաղության պայմանագիրը, կողմերը սկսել են աշխատել դրա ուղղությամբ, և այժմ այն ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ․ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեկ շաբաթ առաջ Բրյուսելում էին»,- ասել է Լավրովը։

Ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը հիմնարար է։

«Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»,- հավելել է նա։

Լավրովը նշել է, որ խաղաղության պայմանագրով և մի շարք հոդվածներով, որոնք այսօր քննարկվել են, հնարավոր է եղել երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։

«Այժմ սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որից հետո նրանք մեզ կտեղեկացնեն, թե ինչի են հասել»,- եզրափակել է արտգործնախարարը։

Տաթև Ֆռանգյան