Հիմա չենք կարող փաստել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը՝ ինչպես ձևակերպված է եռակողմ հայտարարությամբ․ Միրզոյանը՝ Լավրովին

Լուրեր

29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
Բոլորը

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկին ասել է, որ հանդիպումը հիանալի հնարավորություն է՝ խոսելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակից և անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերութունների կարգավորման գործընթացի բանակցությունների հերթական փուլը։

«Հայաստանը, ինչպես միշտ, բանակցություններին կառուցողական է մասնակցում, մենք նպատակադրված են երկարատև խաղաղության մեր տարածաշրջանում։ Հայաստանը հավատարիմ է եռակողմ հայտարարություններին»,- ասել է Միրզոյանը։

Նա, սակայն, նշել է, որ գետնի վրա իրավիճակը այլ է։

«Բանակցություններին զուգահեռ՝ մենք պարբերաբար տեսնում ենք գետնի վրա իրավիճակի էսկալացիա Ադրբեջանի կողմից։ Մենք տեսնում ենք ներխուժում ՀՀ սուվերեն տարածք, մենք տեսնում ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում։ Վերջին նման երևույթը Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումն է։ Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ձևակերպված է Լաչինի միջանցքի ռեժիմը՝ այն պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, սակայն հիմա, ցավոք, չենք կարող փաստել, որ ՌԴ-ն հսկում է Լաչինի միջանցքը»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ Լավրովը բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Առաջիկայում սպասվում է նաև երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։

Էմմա Չոբանյան