Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ  Լավրովի հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացում դրական դինամիկա է նկատվում։

«Մենք բարձր ենք գնահատում այս հանդիպման կազմակերպումը և այն դրական դինամիկան, որը նկատվում է բանակցային գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև․նկատի ունեմ մայիսին բավական սերտ շփումները և հիմա էլ այս հնարավորությունը։ Կարծում եմ՝ այսօր հնարավոր կլինի նաև երկկողմ  հարաբերությունների հարցեր քննարկել, անդրադառնալ հետկոնֆլիկտային կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով, ինչպես նաև քննարկել երկկողմ օրակարգը Ադրբեջանի և ՌԴ-ի միջև, որը միշտ ունի մեծ բաղկացուցիչ»,- ասել է Բայրամովը։

Նա նաև նշել է, որ մոտ 80 հոգուց Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այժմ գտնվում է Կազանում «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» Կազանի ֆորումին մասնակցելու։

Բացի այդ, Բայրամովը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված տարբեր միջոցառումների կազմակերպման համար։

Էմմա Չոբանյան