Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները. բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է․ԱՀԿ

Լուրեր

16.04.2024 | 13:31
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել Ցեղասպանության զոհերին, թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 13:22
Վրաստանում պատրաստվում են նոր ցույցերի․ խորհրդարանի շենքում անվտանգության «դեղին» մակարդակ է հայտարարվել
16.04.2024 | 13:15
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը
16.04.2024 | 13:02
Չէի պատրաստվում դիմել իրավապահներին, եթե այդ քաղաքացին կադրերը չհրապարակեր. Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:58
Եղիշե Կիրակոսյանի ելույթը՝ Հաագայի դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:51
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. վերջինս կալանավորվել է
16.04.2024 | 12:50
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է
16.04.2024 | 12:39
Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
16.04.2024 | 12:34
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքն Իրանում
16.04.2024 | 12:21
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճաբանած քաղաքացին ձերբակալվել է, ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը կախված է իրավիճակից․ ԼՈՒՐԵՐ
16.04.2024 | 12:16
Դուք ձայնից զրկվում եք. Ավինյանը` Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:13
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը
16.04.2024 | 12:06
Ամիսներ շարունակ հանդուրժում եմ բարբաջանքներ. Նուարդ Վարդանյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 12:05
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
16.04.2024 | 11:56
Արմեն Բեգոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

«Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները:
Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները` նմանատիպ գործողությունները դատապարտելու համար․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար:

Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը:

Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելու, ԱԱՊ օղակի, որակի ապահովման բարեփոխումներին տեխնիկական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:

Նշվել է, որ ԱՀԿ ներկայացուցչի նշանակումը, ինչպես նաև գալիք Վեհաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյան-Հանս Կլյուգե հանդիպումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը: