Հրայր Թովմասյանը չի մասնակցի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ՍԴ դիմումի քննությանը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ՝ նույն դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը չի մասնակցի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականությունը վիճարկող դիմումներից մեկի քննությանը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի կայքից։

Մասնավորապես՝ քաղաքացիներ Քնարիկ Ավագյանն ու Հայկ Ավագյանը Աահմանադրական դատարանում վիճարկում են ապօրինի ծագում ունեցեղ գույքի բռնագանձման մասին օրենքի դրույթների սահմանադրականությունը։ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշման մեջ նշել է, որ Ավագյանների դիմումի քննությանը Հրայր Թովմասյանի մասնակցությունն անհնարին է, քանի որ նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ կամ իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:

Խոսքն, ամենայն հավանականությամբ, այն մասին է, որ Հրայր Թովմասյանն ու նրա ընտանիքի անդամը ևս անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում գործ է քննվում, որի շրջանակներում Դատախազությունը պահանջում է Հրայր Թովմասյանից և վերջինիս կնոջից՝ Լամարա Խուդավերդյանից հօգուտ պետության բռնագանձել 3 բնակարան և ավելի քան 142 միլիոն դրամ գումար։

Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի համաձայն՝ բռնագանձման ենթակա է Երևան քաղաքի Փավստոս Բուզանդ փողոցի 91 շենքում գտնվող բնակարանն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը, որը կազմում է 153 մլն 682 հազար դրամ: Դատախազության հիմնավորումն այն է, որ 2013 թ. հունվարից մինչ օգոստոսն ընկած ժամանակահատվածը Հրայր Թովմասյանը ստացել է 2 մլն 436 հազար դրամ աշխատավարձ, իսկ 23 հազար դրամ հաշվարկվել է հաշվի դրամական մնացորդի վրա որպես տոկոս: Այդ ժամանակահատվածում կատարվել են նվազագույն սպառողական ծախսեր՝ 1 մլն 776 հազար դրամի չափով, ինչպես նաև Հրայր Թովմասյանը և նրա կինը կատարել են վճարումներ 286 հազար դրամի չափով: Տարվա ընթացքում Հրայր Թովմասյանը և կինը ներդրել են ավանդներ և ստացել են ապօրինի գույքի օգտագործումից ստացված ապօրինի եկամուտ: Նշված գույքի ձեռք բերման 82 մլն 343 հազար դրամ գումարը կամ 99%-ը, ըստ դատախազության, չի հիմնավորվել օրինական եկամուտի աղբյուրներով: Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի 21-րդ փողոցի 2-րդ շենքում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 45 մլն 222 հազար դրամ: Դատախազության պնդմամբ՝ 2002թ. հունիսի 7-ին Հրայր Թովմասյանը և վերջինիս կինը՝ Լամարա Խուդավերդյանը համատեղ սեփականության իրավունքով ձեռք են բերել նշված հասցեում գտնվող բնակարանը՝ 87.6 քմ մակերեսով՝ 12 հազար ԱՄՆ դոլարով (6 մլն 989 hազար դրամին համարժեք գումարով): Նույն տարվա ապրիլ-հունիս ամիսներին Հրայր Թովմասյանը ստացել է ընդամենը 1 մլն 140 հազար դրամ վարձատրություն, իսկ այդ տարվա առաջին կիսամյակի նվազագույն սպառողական զամբյուղը կարող էր կազմել առնվազն 347 հազար 369 դրամ: Ըստ դատախազության՝ այդ պայմաններում ձեռք բերման մոտ 5 մլն 107 հազ. դրամ գումարը կամ 73%-ը չի հիմնավորվում հայտնի օրինական եկամտի աղբյուրներով: Ներկայացվել է նաև Արարատի մարզի Դարակերտ գյուղում գտնվող բնակելի տունն ամբողջությամբ բռնագանձելու պահանջ, իսկ անհնարինության դեպքում Դատախազությունը պահանջում է բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը:

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում Թովմասյանը միջնորդել է կասեցնել գործի վարույթն այն հիմնավորմամբ, որ Սահմանադրական դատարանում վիճարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականությունը, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է։

Արաքս Մամուլյան