Իրական լրագրություն՝ երեք ամսում․ Factor TV-ն սպասում է ուսանողների փորձաշրջանի հերթական խմբին

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Զգացեք իրական լրագրության շունչը՝ Factor TV-ի թիմի հետ եռամսյա աշխատանքի եզակի հնարավորության միջոցով։ Սիրով հրավիրում ենք հայաստանյան բուհերի ժուռնալիստիկայի երրորդ կամ չորրորդ կուրսի ուսանողներին՝ ինտենսիվ փորձաշրջանի։

Որպես ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում. կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի մի մաս՝ փորձաշրջանը ուսանողներին ընձեռնվող մասնագիտական զարգացման բացառիկ հնարավորություն է։

Փորձաշրջանի մասնակիցները կստանան գործնական հմտություններ՝ իրական ժամանակում տրվող և իրականացվող հանձնարարությունների միջոցով։ Factor TV-ի փորձառու անձնակազմի օգնությամբ նրանք հնարավորություն կունենան պատրաստել տեսանյութեր, աշխատել ուղիղ եթերում, վարել տաղավարային հարցազրույցներ, կատարել վիդեոմոնտաժ։

Մեդիադաշտի ամենափորձառու և հայտնի մասնագետները վարպետության դասերի շրջանակում կուսուցանեն ռեպորտաժ պատրաստելու հմտություններ, սթորիթելինգի նրբություններ, հարցազրույց վարելու տեխնիկա, բաց և փակ աղբյուրների հետ աշխատանք, թվերի լրագրություն, ֆակտչեքինգ, լրագրողական էթիկա, վիդեոմոնտաժի հիմունքներ, որոնք կօգնեն հարստացնել ուսանողների ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքները։

Փորձաշրջանի մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը հետևյալ հղմամբ։ Factor TV-ի՝ արդեն անցկացրած փորձաշրջաններին ծանոթանալու համար դիտեք տեսանյութերը՝ 2021 թվականի առաջին և երկրորդ խմբեր, 2022 թվականի երկու խմբերը միասին:

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 28-ն է։ Փորձաշրջանը սկսվելու է հունիսի 5-ին, տևողությունը՝ 3 ամիս։

Փորձաշրջանի ընթացքում BBC Media Action-ի կողմից կանցկացվեն ինտերակտիվ և հագեցած առցանց վարպետաց դասեր՝ BBC-ի փորձառու լրագրողների կողմից։