Բուժհետազոտություն՝ սեփական գրպանից. զորակոչիկներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հովհաննես Հայրապետյանն արդեն երկու ամիս է՝ զորակոչին պատրաստվող 18-ամյա ընկերոջ հետ դռնեդուռ է ընկած։ Շենգավիթի զինկոմիսարիատում հաշվառման կանգնելուց դեռ ամիսներ առաջ Հովհաննեսի ընկերոջ մոտ վահանաձև գեղձի խնդիր էր հայտնաբերվել, որի մասով անհրաժեշտ հետազոտություններն արդեն իսկ իրականացրել էին սեփական միջոցներով, քանի որ, ըստ նրանց, տարածքային պոլիկլինիկայի կողմից պատշաճ ուշադրություն չէր դարձվել խնդրին։

Ինչքան էլ զինկոմիսարիատի պահանջն անօրինական և խնդրահարույց թվա, զինակոչիկն անցել է պահանջված բոլորը հետազոտությունները՝ մոտ 80 հազար դրամ վճարելով։ Հովհաննեսի խոսքով՝ այստեղից սկսվում է հերթական աբսուրդը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Հովհաննեսն ու ընկերը խնդրի մասին բարձրաձայնել են՝ դիմելով Պաշտպանության նախարարություն, սակայն գերատեսչությունից հստակ պատասխան չեն ստացել։

Ընդամենը մեկ ամիս առաջ բժշկական կենտրոնում անցած հետազոտությունները երեկվանից սկսած զորակոչիկը ստիպված է նույն ԲԿ-ում անցնել, այս անգամ՝ պետպատվերի շրջանակում։

Տղաներն ասում են՝ փոխհատուցման պահանջով դիմելու են Վարչական դատարան։ Խնդիրը նաև Մարդու իրավունքների պաշտպանին է հասցեագրված։ Հովհաննեսի խոսքով՝ Պաշտպանի գրասենյակը հորդորել է խնդիրների մասով ահազանգել իրենց։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2023 թվականի ամառային զորակոչը հայտարարվել է ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Զորակոչի շրջանակներում մինչ օրս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 16 զորակոչիկ, որոնց մեծ մասի՝ 67%-ի հիմնական խնդիրը կապված է առողջական վիճակի հետազոտությունների ոչ պատշաճ իրականացման հետ։ Զորակոչիկներից 4-ն ահազանգել է՝ զինկոմիսարիատում իրենց հորդորում են առողջական վիճակի հետազոտություններն անցնել վճարովի հիմունքներով։ ՀՔԱՎ ներկայացուցիչը նշում է՝ սա աննախադեպ է։

ՀՔԱՎ գրասենյակը ստացված ահազանգերի մասով արդեն իսկ գրությամբ դիմել է Առողջապահության նախարարություն, նաև՝ պաշտպանական գերատեսչություն։

Զինակոչիկներին տեղում հետազոտություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքից դժգոհություններ մշտապես բարձրաձայնել են քաղհասարակության ներկայացուցիչները։ Իրավապաշտպանները նշում են՝ հանձնաժողովը թերի է կատարում իր աշխատանքը։ Այսօր այս մասին բարձրաձայնում է նաև Հովհաննեսը։

Ըստ ՀՔԱՎ հետազոտության՝ 2021 թվականի ձմեռային, 2022-ի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում կազմակերպություն դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 51 հոգու, զինվորական հաշվառման ենթակա 2-ի և պահեստազորում հաշվառված անձանցից 5-ի խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննության և փորձաքննության իրականացմանը, բժշկական եզրակացության հետ անհամաձայնությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան