ՀՀ-ն ՌԴ-ից չի ստացել ութ ՍՈւ-30 կործանիչ՝ մինչև 2023 թվականը պիտի մատակարարվեին․ Փաշինյանը թող ասի՝ ո՞րն է խնդիրը․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 11:54
Դիմորդները բուհ դիմելու երեք հնարավորություն կունենան. նորամուծությունը կներդրվի Տավուշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 11:50
Բողոքի ակցիայի մասնակիցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 11:46
Կառավարությունը 3 մլրդ դրամի արտոնություն տվեց «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանը
25.04.2024 | 11:41
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610․ ՊԵԿ
25.04.2024 | 11:32
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-Ադրբեջան սահմանի 10-12 կմ կարելի է սահմանազատված համարել
25.04.2024 | 11:28
Նույն վիճակն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցի վարչական ղեկավար
25.04.2024 | 11:23
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
25.04.2024 | 11:12
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ
25.04.2024 | 11:10
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights
25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
Բոլորը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս «Նովայա Գազետա-Եվրոպա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, ինչ պատվիրել է և ինչի համար վճարել է։ Կան տեղեկություններ, որ մինչև ուկրաինական պատերազմի սկսվելն է այս գործարքը կնքվել, և Հայաստանը վճարել է Ռուսաստանին մի քանի հարյուր միլիոն դոլար, սակայն ռուսները Հայաստանին չեն մատակարարում զենքը։ Կան հավաստի տեղեկություններ, որ Մոսկվան խոչընդոտել է նաև Հնդկաստանից ռուսական լիցենզիայով զենքի վաճառքին Հայաստանին, սակայն հետո հաղթահարվել է ռուսական այդ խոչընդոտը։

Ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն՝ ռուսներից զենք կամ գումար ստանալու նպատակով։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Հայաստանի իշխանությունը պիտի բաց խոսի, թե ՌԴ-ից զենքի գնման ի՞նչ խնդիրներ կան, որ ո՛չ զենքն է տալիս, ո՛չ գումարը վերադարձնում։

«Հայաստանը Ռուսաստանից չի ստացել նաև ութ ՍՈւ 30-երը, որոնք պիտի մատակարարվեին մինչև 2023 թվականը։ Իշխանությունը պիտի բաց խոսի՝ ո՞րն է խնդիրը։ Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը խուսափում հայտնել՝ ՌԴ-ն ինչպիսի՞ ռազմատեխնիկական համագործակցություն է առաջարկել ՀԱՊԿ նիստում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան