Իրանի նախագահը Թեհրանի և Մոսկվայի համագործակցության մեջ «մեծ և նշանակալի քայլ» է անվանել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը և Իրանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել ապրանքների և ծառայությունների նախագծման, կառուցման և մատակարարման ֆինանսավորման մասին՝ Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար, հայտնում է Ինտերֆաքսը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ միասին տեսակապի միջոցով մասնակցել է արարողությանը։

Ճանապարհը կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը։ Դրա ստեղծումը նախաձեռնվել է Ռուսաստանի և Կասպիական տարածաշրջանի երկրների միջև ռազմավարական գործընկերության իրականացման, ինչպես նաև Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի միջև տարանցիկ հաղորդակցություն կազմակերպելու համար Կովկասի, Պարսից ծոցի և Հարավային Ասիայի երկրների հետ։

Իրանի նախագահն այս համաձայնագիրն անվանել է «մեծ և նշանակալի քայլ» Թեհրանի և Մոսկվայի համագործակցության մեջ։ Նա նշել է, որ այս միջանցքը կաշխատի ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների. Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության ավարտից հետո գործելու են երեք ճյուղեր, որոնցով հնարավոր կլինի տեղափոխել ապրանքներ։

Ռաիսին նաև ասել է, որ ենթակառուցվածքների ընդլայնման հետ կապված անհրաժեշտ է «մեծացնել կարողությունները նավահանգիստներում»։ Նա հիշեցրել է, որ արդեն կան բազմաթիվ նախագծեր, որոնք նման են Ռեշտ-Աստարային, մասնավորապես Իրանի, Պակիստանի և Թուրքիայի միջև։

«Այնուհետև հնարավոր է ուժեղացնել երկաթուղային ենթակառուցվածքը Իրանի և Իրաքի միջև»,- ասել է Ռաիսին։

Պուտինն իր հերթին նախագիծն անվանել է մեծ իրադարձություն տարածաշրջանի, համաշխարհային տրանսպորտային ենթակառուցվածքի, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի համար՝ հույս հայտնելով, որ Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն կկարողանան շուտով համաձայնության գալ Հյուսիս-Հարավ միջանցքի շուրջ։

Տաթև Ֆռանգյան