Էրդողանը հաղթելով՝ ագրեսիվ և կտրուկ կդառնա արտաքին ճակատում․ ՀՀ-ի հարցում խստացման ականատես կլինենք․ Էլյա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները պաշտոնապես հայտնել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ 50%+1 քվե, ուստի նախագահական ընտրությունները տեղափոխվում են 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։ Թուրքիայի իշխող ուժի «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքեց 49.50% և ընդդիմադիր «Ազգային դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.89%:

Ընտրությունների արդյունքում՝ Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն կկազմի Էրդողանի գլխավորած «Ժողովրդական դաշինքը»՝ 49.46%-ով։

Ընտրություններից առաջ որոշակի լարում առաջացավ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ «Նեմեսիս» արձանի տեղադրումը պատճառաբանելով՝ Չավուշօղլուն հայտարարեց, թե ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը կտուժի, եթե արձանը չապամոնտաժվի։ ՀՀ-ից պատասխանեցին, որ կառավարությունը չի եղել որոշողը, վարչապետն ասաց՝ սխալ էր դնել այդ արձանը, իսկև ԱԽ քարտուղարն ասաց՝ ՀՀ-ի ներքին գործն է։

Factor TV-ի հարցազրույցում թուրքագետ Էլյա Հարությունյանին հարց ուղղեցինք՝ եթե Էրդողանը հաղթի, ի՞նչ քաղաքականություն կորդեգրի ՀՀ-ի հանդեպ։

«Ալիևը լրջորեն աջակցել է Էրդողանին նախագահական պայքարում։ Եթե Թուրքիայի ընդդիմությունը հաղթի, Ադրբեջանին դժվար կլինի ջերմ հարաբերություններ հաստատել Քըլըչդարօղլուի ուժի հետ։ Իսկ եթե Էրդողանը հաղթի, ագրեսիվ և կտրուկ կդառնա արտաքին ճակատում՝ ՀՀ-ի հարցում խստացման ականատես կլինենք»,- ասաց թուրքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան