ԱՄՆ Պետդեպի զեկույցը փաստում է՝ Ադրբեջանը չի պահպանում Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգությունը

Լուրեր

24.04.2024 | 16:00
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների կապակցությամբ
24.04.2024 | 15:51
ՀՀ-ում օտարերկրյա դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2024 | 15:42
«Մոռացված հայրենիք»․ վավերագրական ֆիլմ՝ Արցախից արմատախիլ արված փախստականների մասին
24.04.2024 | 15:27
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի ԱԳ Նախարար
24.04.2024 | 15:21
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ․ ՓԾ
24.04.2024 | 15:05
Մատվիենկոն Ալեն Սիմոնյանից «պատասխան» է պահանջում, Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել․ ԼՈՒՐԵՐ
24.04.2024 | 15:03
Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա
24.04.2024 | 14:51
Վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդենի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
24.04.2024 | 14:47
Թուրք պատմաբան․ «Ես հավատում եմ, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես Հոլոքոստը, երբեք չի մոռացվի»
24.04.2024 | 14:42
Ցեղասպանությունը գրեթե արմատախիլ արեց Կովկասի հարավային մասում գտնվող հնագույն և բարգավաճ քրիստոնեական կենտրոնը․ Հունաստանի նախագահ
24.04.2024 | 14:31
Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
24.04.2024 | 14:18
Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության ու ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է
24.04.2024 | 14:01
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
24.04.2024 | 13:50
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը հանձնարարել է ՀՀ ԱԺ հարցում ուղարկել Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված
24.04.2024 | 13:43
Ցավը և վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության․ Ալեն Սիմոնյան
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF)՝ 2022 թվականի կրոնական ազատության միջազգային զեկույցը։ Մասնավորապես, զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ դիտարկման երկրների ցանկում։ Նշվում է, որ 2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները բացասական միտում են ունեցել։ Կառավարությունը շարունակել է զգալի վերահսկողություն իրականացնել կոնական գործիչների նկատմամբ՝շարունակելով հետապնդումներն ու ձերբակալությունները։

Նշվում է, որ Ադրբեջանում նախորդ տարվա վերջին 19 բանտարկված է եղել կրոնական համոզմունքների համար։ Տեղի իրավապաշտպան կառույցներն էլ նշում են, որ կառավարությունը «շարունակել է ֆիզիկական բռնություն կիրառել, ձերբակալել և բանտարկել կրոնական ակտիվիստներին, և որ կրոնական գործիչների ձերբակալություններից շատերը, այդ թվում՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, քաղաքական դրդապատճառներ են ունեցել»։

Զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման մասին։

«Միջազգային մարմինները և այլ կազմակերպությունները շարունակում են կասկածի տակ առնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական ու մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Փետրվարին  այն ժամանակ մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ եկեղեցիներից Հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար, որոնք նա որակել է որպես «ֆիկտիվ»։ Կառավարությունը կարծես թե հետ կանգնեց այդ ծրագրից միջազգային բողոքից հետո, և մարտին Եվրախորհրդարանը դատապարտեց Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու՝ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ դիտարկման ժամանակահատվածում «Caucasus Heritage Watch» հետազոտական նախաձեռնությունը, որին աջակցում է Քորնելի համալսարանը, արբանյակային պատկերներով փաստագրել է Սուրբ Սարգիս եկեղեցու ավերածությունը։

ԱՄՆ կառավարությանը USCIRF-ն խորհուրդ է տալիս «ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի և այլ կրոնական կամ մշակութային վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար»։

Էմմա Չոբանյան