ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կարիքների համար ճանապարհաշինարարական տեխնիկաների պահեստամասերը ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինժեներական-ճանապարհաշինարարական 45 տեխնիկաների պահեստամասերը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը ձեռք է բերել առերևույթ ուռճացված գներով։

«Պահեստամասերի գները համեմատվել են հայաստանյան շուկայում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում գործող կազմակերպությունների կողմից առաջարկվող գների հետ։

Շուրջ 700 ինժեներական-ճանապարհաշինարարական տեխնիկաների պահեստամասերից առանձնացվել է 45-ը, որոնց գնային արժեքն էականորեն բարձր է եղել շուկայում նույն ապրանքատեսակների համար առաջարկվող գներից։
45 պահեստամասերից 18-ը գնվել են 8 մլն 981 հազար 896 դրամով թանկ, իսկ 27 անվանում պահեստամասերը գնվել են 73 մլն 949 հազար 800 դրամով թանկ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
2023 թվականի ապրիլի 20-ին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝

Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս)»,- ասված է հաղորդագրության մեջ: