Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից հետո Զաքիր Հասանովը ԶՈՒ-ի խորհրդակցություն է հրավիրել

Լուրեր

25.04.2024 | 18:09
«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն
25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
25.04.2024 | 17:49
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը
25.04.2024 | 17:40
Հոգևորականն անիծում էր իշխանություններին Ծիծեռնակաբերդում․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:31
Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին
25.04.2024 | 17:29
Ատելության խոսքը Հայաստանում կրում է համակարգված բնույթ․ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:21
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
25.04.2024 | 17:12
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել
25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
25.04.2024 | 16:55
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
25.04.2024 | 16:50
Ժամանակին պետք է արձագանքեք և ավելի կոշտ․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՄԻՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:40
Ուկրաինայի պատերազմը գլխավոր սպառնալիքն է եվրոպական անվտանգության համար. Մակրոն
25.04.2024 | 16:31
Կարո՞ղ ա ազգովի անալիզի ենթարկվենք, ունենանք արյան բանկ, ԴՆԹ տվյալներ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորահրամանատարներ, գերատեսչության գլխավոր վարչությունների ղեկավարներ։

Խորհրդակցության ժամանակ վերլուծվել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաևԼՂ-ում տիրող օպերատիվ իրավիճակը, քննարկվել է օրերս Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հերթական ագրեսիան Հայաստանի դեմ։

Հասանովը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է շարունակել «կոշտ արձագանքման միջոցներ ձեռնարկել հնարավոր զինված միջադեպերին»։ Հասանովը կարևորել է ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հրթիռային և հրետանային զորքերի, հատուկ նշանակության ուժերի և այլ զորամասերի օպերատիվ պլանների հստակեցումը, ինչպես նաև՝ ինտենսիվ վարժանքների և զորքերի պատրաստման որակի հետագա բարելավումը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ը Ադրբեջանի զինված ուժերը  հերթական ագրեսիան էին ձեռնարկել ՀՀ նկատմամբ Սոթքի ուղղությամբ,  սակայն Հայաստանի ԶՈՒ-ն պատասխան գործողություններ էր ձեռնարկել։

Էմմա Չոբանյան