«Զանգեզուրի միջանցք» եզրույթը այս անգամ ընդհանրապես չի հնչել․ ԱԳ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:30
Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի համար հասկանալի չէ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, թե մեկ-երկու տեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում: Փոխնախարարն այս մասին ասաց 2023թ. Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Նշենք, որ ասուլիսում, անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ դեսպան Վիկտորինն ասաց. «Հուսով ենք, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և կանցնեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»:
Անդրադառնալով ճշտող հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ երկու կողմերն էլ պետք է զորքերը հանեն՝ դեսպանն ասաց. «Շատ հստակ նշվել է՝ մեկ-երկու կետ կա, որտեղ և հայկական զորքերն են սահմանային տարածքներում: Եվ շատ հստակ սահմանազատում ու սահմանագծում պետք է լինի: Դա է եղել Բրյուսելում օգտագործված հստակ ձևակերպումը»:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը: Բայց հավանաբար խոսքը վերաբերվում է առաջին պատերազմին ԼՂ-ում: Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել: Բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը։

Ըստ երևույթին դա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին: Բայց այստեղ բոլորի համար ակնհայտ է, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրսբերման մասին է, դրան անդրադարձել են թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն, այլ գործընկերները»։

«Բրյուսելում «միջանցքի» մասին չխոսվեց, ինչը ցույց է տալիս միջնորդների դիրքորոշումը»,- ընդգծեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Շառլ Միշելն իր խոսքում չհստակեցրեց՝ արդյոք Ալիևը հրաժարվել է «Զագեզուրի միջանցքի» գաղափարից։

«Ինչ վերաբերում է միջանցքային տրամաբանությանը, այս անգամ, համենայն դեպս, դա ընդհանրապես չի հնչել, ինչը նշանակում է, որ մեր գործընկերներն այլևս չեն օգտագործում այդ եզրույթը և արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները», – ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։