Ջրային պարեկները դառնալու են «հաբռգածների» աչքը փուշը․ չեն խնայելու․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց և հավանության արժանացավ կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Նախագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ:
Օրենսդրական փաթեթով անհրաժեշտ նախադրյալներն են ստեղծվում Գեղարքունիքի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու համար, որը կկարողանա Սևանա լճի ջրի մակերևույթին և դրա առափնյա հատվածում իրականացնել նոր՝ ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն

Նախարարի խոսքով՝՝ շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ կարող են հարբած վիճակում մոտորանավակներ վարել՝ խախտելով հասարակական կարգը։ «Նման դեպքերի հետևանքով Սևանա լճի հատվածում հանգիստը վերածվում է անհանգստության։ Եվ մեր ջրային պարեկներն այս իրավիճակում կկարողանան միջամտել դեպքերին։ Եթե լինեն այնպիսի նավավարման իրավունք ունեցող անձինք, որոնք տվյալ լողամիջոցը կվարեն ոչ սթափ, ոստիկանությունը կկարողանա մեկուսացնել այդ անձին և նավը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Բնականաբար, Սևանա լճի տարածքում միշտ չի կարելի միջամտել զբոսաշրջիկների ու հանգստացողների կյանքին։ Հսկողություն իրականացնելիս պետք է լինի հանցագործության կամ վարչական իրավախախտման կանխման և բացահայտման նպատակ, կամ պետք է առկա լինի հանցագործության ու վարչական իրավախախտում կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկած»,- հավելեց նա։

Ջրային պարեկները դառնալու են «հաբռգածների» աչքը փուշը,- նկատեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով ջրային պարեկային ծառայության ներդրման ընթացքին՝ Արփինե Սարգսյանն ասաց, որ ծառայության պաշտոնական մեկնարկը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին։

Մանրամասները՝ տեսանյութում։