Մեկնարկել է Իլhամ Ալիևի ու Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում

Լուրեր

28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
28.03.2024 | 16:37
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի
28.03.2024 | 16:26
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
28.03.2024 | 16:24
ՀՀ կառավարությունը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն առաքեց Գազա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.03.2024 | 16:18
Գերմանիայում 5 մարդ մեղադրվում է հակառուսական պատժամիջոցները խախտելու մեջ․ նրանք օգնել են Siemens-ի տուրբիններ մատակարարել Ղրիմ
28.03.2024 | 16:07
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
28.03.2024 | 15:55
Անհապաղ հայրենադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին․ զեկույց ուղղված՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
28.03.2024 | 15:51
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնում է Թուրքիա. քննարկվելու է նաև F-16-ի հարցը
28.03.2024 | 15:44
Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը
28.03.2024 | 15:41
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.03.2024 | 15:36
Գերմանիան ավելացնում է զենքի սեփական պաշարները. Bloomberg
28.03.2024 | 15:25
Համոզված եմ՝ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 15:20
Բաքվում հայտարարում են Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ մեղադրելով Արևմուտքին
28.03.2024 | 15:17
«Զվարթնոց»-ին սահմանապահներ են անհրաժեշտ, Մոսկվային մտահոգում է բրյուսելյան հանդիպումը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բրյուսելում մեկնարկել են եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք,ո որ Ալիևը Բրյուսելում հանդիպել էր նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարել Շեֆչովիչի հետ ու քննարկել էներգետիկ համագործակցության հարցեր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նախօրեին մեկնել է Բրյուսել։ Նա ոչ ֆորմալ հանդիպում էր անցկացրել Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:

«Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին նախատեսված ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը և ընդգծվել հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում անցկացնելու կարևորությունը»,- ասված է ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի ուշ սպասվում են Փաշինյանի, Միշելի ու Ալիևի եռակողմ բանակցությունները։