Կարծրատիպ են ձևավորում, թե Հայաստանը ադրբեջանական պատմական հող է. Արման Թաթոյանը փաստահավաք զեկույց ներկայացրեց

Լուրեր

20.04.2024 | 20:22
3.1 մլրդ դրամ՝ Վանաձոր-Սպիտակ 11 կմ-անոց ավտոճանապարհի վերակառուցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 20:16
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում է
20.04.2024 | 20:09
Փաշինյանն այցելել է Վանաձորի վերակառուցված Դեմիրճյան փողոց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 19:51
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2024 | 19:34
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
20.04.2024 | 19:16
Մի րոպե, գնդակները թռնո՞ւմ են, թե չէ, փչած ա՞. Փաշինյանը Ստեփանավանի թիվ 1 դպրոցում է
20.04.2024 | 19:00
Կա´մ Թուրքիան ճնշել է մեր իշխանություններին, կա´մ նրանք չգիտեն, թե ինչ են խոսում. ցեղասպանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 18:48
Կիրանցում բնակիչները բացել են միջպետական ճանապարհը. հանդիպում կլինի Մհեր Գրիգորյանի հետ
20.04.2024 | 18:41
Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու կարողություն է․ 97 դպրոցականներ մասնակցել են «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ի եզրափակիչ փուլին
20.04.2024 | 18:19
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը
20.04.2024 | 17:54
Փրկարարները կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը
20.04.2024 | 17:35
Հայաստանի և Ադրբեջանի ՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ
20.04.2024 | 17:19
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
20.04.2024 | 16:56
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
20.04.2024 | 16:39
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
Բոլորը

«Ադրբեջանի իշխանությունները չունեն խաղաղության որևէ մտադրություն: Նրանց կողմից վարվող քաղաքականությունը երկու նպատակ ունի. առաջինն իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Հայատյացությունը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց է: Երկրորդը՝ նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ասուլիսում։

Բանախոսները ներկայացրեցին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» համատեղ զեկույցը։ Այն ներառում էր 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման մանրամասն վերլուծությունը, որն օբյեկտիվ փաստերով ներկայացնում է ադրբեջանական խոշտանգումները, ադրբեջանական թշնամանքի քաղաքականության նոր զարգացումներն ու վտանգները։

«Ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածքներ, և, ակնհայտ է, որ դուրս գալու մտադրություններ չունեն: Որքան էլ խոսեն դելիմիտացիայի, միջազգային սկզբունքների մասին, իրենց գործողությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում: Նրանք ամրացած են Հայաստանի սահմանից ներս գտնվող տարածքներում: Մենք 2-3 ամիս առաջ Սյունիքի մարզում էինք, 10 օր առաջ էլ էինք գնացել, տարբերությունն ակնհայտ է, թե ինչպես են նրանք ամրանում Հայաստանի ինքնիշխան տարածքում:»,- նշում է Թաթոյանը։

Մասնավորապես, ըստ Թաթոյանի՝ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի վարչական տարածքում հակառակորդը դիրքեր է դրել, մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էին կառուցել, այսօր արդեն մեծ շինություններ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ կան։

«Նույնը մենք արձանագրել էինք սեպտեմբերի 13-14-ից հետո Ջերմուկի տարածաշրջանում, մի քանի ամիս հետո անգամ բետոնե լայն ճանապարհներ էին կառուցում, բունկերներ»,- ասաց Թաթոյանը

Նրա խոսքով` ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ տարբերակով փորձում է հայաթափել այդ հատվածները. ադրբեջանցիները նպատակ ունեն խաղաղ բնակչության կյանքն անհնար դարձնել, որ ստիպեն մարդկանց հեռանալ, ինչը այսօր կա Արցախում.

«Ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, կենդանիներ են սատկում այդ պայթյուններից, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Հակառայորդը, բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաև պարզապես զավթում է հայկական հողերը, արոտավայրերը, տները։ Ամեն մետր հողի հետևում կանգնած են մարդիկ, ընտանիք, մարդկային ճակատագրեր»։

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ամեն հնարավորություն, այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաները: Օրինակ՝ Google քարտեզներում կազմակերպված ձևով փոխում են Հայաստանի աշխարհագրական տեղանունները:

«Մենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մեր գործընկերների աջակցությամբ բավականին վերացրեցինք Սյունիքի մարզում ադրբեջանական տեղանունները: Սա ևս օկուպացիայի օրինակ է, փորձում են դրանով կարծրատիպ ձևավորել, որ Հայաստանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են: Վերջին նարատիվներից է, որ հայ ժողովուրդը քոչվոր է և Հարավային Կովկասում հայտնվել է 19-րդ դարում: Սա ագրեսիվ ձևով տարածվում է իրենց քաղաքացիների շրջանում»։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը շեշտում է՝ այս ապացույցները ցույց են տալիս, որ Արցախի և Հայաստանի միջև չկա տարանջատում, Ադրբեջանի նպատակը, թիրախը հայերի էթնիկ զտումն է։