Հայ գերիները դաժան ծեծի են ենթարկվել, զրկվել սննդից և քնից. Սիրանուշ Սահակյանը մանրամասներ է հայտնում

Լուրեր

19.04.2024 | 12:09
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
19.04.2024 | 12:01
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել: Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելով, նրանց ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հետ համատեղ ասուլիսում։ Բանախոսները ներկայացրեցին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» համատեղ զեկույցը։ Այն ներառում էր 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման մանրամասն վերլուծությունը, որն օբյեկտիվ փաստերով ներկայացնում է ադրբեջանական խոշտանգումները, ադրբեջանական թշնամանքի քաղաքականության նոր զարգացումներն ու վտանգները։

«Այս քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո ու ավելի ինտենսիվ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է 2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները»,- նշեց Սահակյանը։

Փաստահավաք զեկույցում տեղ գտած ապացույցների համաձայն՝ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողներ.

«Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, որոնք առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխվելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով, ցած են նետել նրանց առջև, որոնք բռնություն ու ծեծ են կիրառել»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով՝ բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե մարդասիրական իրավունքը չի խախտվել։

Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայ անձանց նկատմամբ վերաբերմունքը համակցվել է նրանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողություններով: Սիրանուշ Սահակյանը մամրամասնում է՝ դաժան կադրեր են ուղարկվել զինծառայողների ընտանիքներին.

«Մենք 2020-ին դեպք ենք ունեցել, երբ կոկորդը կտրած զինծառայողի լուսանկարները տեղադրել էին հենց իր սոցիալական մեդիայում: Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսները վերցնելու ճանապարհով դուրս էին բերել ընտանիքի անդամներին և այդ անձի կամ նրա զինակիցների մասնակցությամբ պատերազմական հանցագործություններ բացահայտող լուսանկարները ուղարկել էին հարազատներին»։

Իրավապաշտպանը նկատում է, որ անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելու հստակ միտում կա հակառակորդի կողմից։ Նրա խոսքով՝ արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը, հստակ իմանալով զոհված զինծառայողի վայրը, հասանելիություն ունենալով նրա մարմնին, միտումնավոր չի դուրս բերել դին և չեն հանձնել ընտանիքին:

«Բացի այդ, ցուցադրական մոտենում են, լուսանկարվում, դրանք տարածում մեդիայում: Սա ցայտուն վկայություն է, որ այն անհետ կորածների թիվը, որ ունենք դեռևս 2020-ից, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք է, այլ նպատակամղված քաղաքականություն հայերի նկատմամբ»։

Սահակյանն անհետ կորածների ճակատագիրը չբացահայտելն ադրբեջանական վրեժխնդրություն է որակում՝ ի պատասխան դեռևս 1990-ականներին ադրբեջանական կողմի անհետ կորածների գոյության փաստի։