Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությունը միանշանակ դրական ներդրում կարող է ունենալ․ փոխնախարարը՝ քիշնևյան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 15:16
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային. հաղորդվում է 33 մարդկային կորստի մասին
29.03.2024 | 15:07
Սոլովյովի հաղորդումը ՀՀ-ում արգելափակվում է, հայ գործիչը՝ Պաղեստինի ԱԳ նախարար․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:52
ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր
29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Բոլորը

Ադրբեջանը բանակցություններից առաջ կամ հետո միշտ դիմում է սադրանքների, և դա ավանդույթ է դարձ8ել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Ցավոք, դա նոր գործելաոճ չէ: 1995 թվականից եմ Արտգործնախարարության համակարգում և չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը կամ հանդիպումից հետո. ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել: Գնահատականը տրվել է թե՛ ԱԳՆ-ով, թե՛ վարչապետի կողմից՝ Կառավարության նիստի բացման ժամանակ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկվանից տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ է բացում Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 6 վիրավոր:

Անդրադառնալով հարցին, թե Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչ առաջընթացի մասին է խոսքը, փոխնախարարն ասաց. «Առաջընթացը վերաբերում էր ավելի լավ պատկերացումներ ստանալ երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ, դա արվեց»:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը խաղաղության պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններն արդյունավետ փուլ է համարում։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը արել է հնարավորը, որ ստեղծվի դրական մթնոլորտ:

«Իսկապես արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնելու դիրքորոշումները: Իհարկե, կան մի շարք կարևորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, կլինեն այլ հանդիպումներ ևս», -ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Մոսկվայում հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի։

Պարույր Հովհաննիսյանի խոսքով` մոսկովյան հանդիպումն ինչ-որ չափով կլինի Վաշինգտոնում բանակցությունների տրամաբանական շարունակությունը, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր ֆորմատ ունի իր յուրահատկությունը։

Նշենք, որ հունիսի 1-ին Քիշնևում սպասվում է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում, թեև Բաքուն դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Դա կլինի Պրահայի ձևաչափի կրկնությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների, Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։

Փոխնախարարի խոսքով` ակնկալվում է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությունը. «Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությունը դրական ներդրում կլինի, քանի որ խոսքը ԵՄ երկու ազդեցիկ երկրների մասին է»:

Մանրամասները՝ տեսանյութում։