Բրյունետը ելույթ կունենա այսօր՝ երկրորդ համարի ներքո

Լուրեր

10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
Բոլորը

Այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ 2023-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյան) ելույթ կունենա երկրորդ համարի ներքո՝ իր «Future lover» երգով։

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ։ Նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկությանը կարող են մասնակցել այսօր ելույթ ունեցող երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր է նաև մրցույթին չմասնակցող երկրներից՝ www.esc.vote կայքի օգնությամբ: Հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք լինեն ամերիկյան:

Մեկ բանկային քարտից հնարավոր է քվեարկել միանգամից 20 անգամ: Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել, քանի որ մեկ քարտով հնարավոր չէ երկրորդ անգամ քվեարկել: Այս կերպ արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին տեղի էր ունեցել առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ եզրափակիչ փուլ են անցել հետևյալ երկրները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա:

Նշենք, որ Ադրբեջանը եզրափակիչ փուլ չի անցել։

Եվրատեսիլ 2023-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին։

Արփի Հակոբյան