Բնակիչներն ահաբեկված են, կրակոցները գյուղում պարզ լսելի են․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

Լուրեր

20.04.2024 | 20:22
3.1 մլրդ դրամ՝ Վանաձոր-Սպիտակ 11 կմ-անոց ավտոճանապարհի վերակառուցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 20:16
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում է
20.04.2024 | 20:09
Փաշինյանն այցելել է Վանաձորի վերակառուցված Դեմիրճյան փողոց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 19:51
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2024 | 19:34
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
20.04.2024 | 19:16
Մի րոպե, գնդակները թռնո՞ւմ են, թե չէ, փչած ա՞. Փաշինյանը Ստեփանավանի թիվ 1 դպրոցում է
20.04.2024 | 19:00
Կա´մ Թուրքիան ճնշել է մեր իշխանություններին, կա´մ նրանք չգիտեն, թե ինչ են խոսում. ցեղասպանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 18:48
Կիրանցում բնակիչները բացել են միջպետական ճանապարհը. հանդիպում կլինի Մհեր Գրիգորյանի հետ
20.04.2024 | 18:41
Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու կարողություն է․ 97 դպրոցականներ մասնակցել են «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ի եզրափակիչ փուլին
20.04.2024 | 18:19
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը
20.04.2024 | 17:54
Փրկարարները կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը
20.04.2024 | 17:35
Հայաստանի և Ադրբեջանի ՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ
20.04.2024 | 17:19
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
20.04.2024 | 16:56
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
20.04.2024 | 16:39
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Սոթքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

«Այսօր՝ մայիսի 11-ի վաղ առավոտյան, ադրբեջական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի անմիջական հարևանությամբ ձեռնարկել են ագրեսիվ գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթքի հարևանությամբ ականանետների, հրետանային միջոցների կիրառումը խաթարում է խաղաղ բնակչության կյանքի, առողջության ապահովման և այլ հիմնարար իրավունքները։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ կրակոցները գյուղում պարզ լսելի են, ինչի հետևանքով բնակիչներն ահաբեկված են, հայտնվել են անորոշության մեջ և սթրեսային վիճակում։ Առավոտից ամբողջությամբ դադարեցվել է նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ աշխատողների անվտանգության նկատառումներից ելնելով։

Խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի թիրախավորման առնչությամբ տարածված տեղեկատվությունը այն պայմաններում, երբ մեքենան եղել է համապատասխան տարբերանշանով և կահավորմամբ։ Հարկ է նկատի ունենալ, որ շտապօգնության մեքենան թիրախավորելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով։

Պաշտպանի աշխատակազմը վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալների ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զենքեր կիրառելը, կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։