Հագուստն ու կոշիկը թանկացել են, ոսկերչական զարդերը՝ էժանացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համնեմատ, ոչ պարենային ապրանքները թանկացել են 2.7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։ Այսպիսով՝ 1 տարվա կտրվածքով թանկացել են հետևյալ ապրանքները՝

  • Հագուստ՝ 5.8%-ով
  • Կոշիկ՝ 8.1%-ով
  • Բնակարանի նորոգման և սպասարկման նյութեր՝ 3.9%-ով
  • Կահույք՝ 6.2%-ով
  • Կենցաղային խոշոր սարքեր՝ 5.3%-ով
  • Կենցաղային փոքր էլեկտրական սարքեր՝ 4.7%-ով
  • Ամանեղեն, սպասք՝ 7.8%-ով
  • Ձեռքի գործիքներ՝ 4.9%-ով
  • Դեղագործական ապրանքներ՝ 1.7%-ով
  • Բժշկական սարքավորումներ և սարքեր՝ 3.1%-ով
  • Բժշկական այլ արտադրանք՝ 5.1%-ով
  • Սիրողական այգեգործական ապրանքներ՝ 3.1%-ով

Էժանացել են՝

  • Ոսկերչական զարդեր՝ 11.7%-ով
  • Անձնական փոխադրամիջոցների համար վառելանյութն ու քսանյութեր՝ 6.8%-ով

2023 թվականի ապրիլին, 2022-ի ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի աճ, համապատասխանաբար, 28.9% և 11.8%-ով: Իսկ 1 ամսվա ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար, 1.6% և 2.7%-ով:

Նշենք, որ Հայաստանում հեղուկ գազի շուկայում վերջին 2 շաբաթվա ընթացքում հեղուկ գազի դեֆիցիտ էր առաջացել, միաժամանակ, հեղուկ գազի գինը կրկնակի թանկացել է՝ 110-120 դրամից հասնելով 200-250 դրամի։

Խնդիրը Լարսի անցակետում հերթերն են։ Ռուսական կողմում 2 ռենտգեն սարքավորումները չէին աշխատում, ինչի պատճառով գազով բեռնված մեքենաները չեն կարողանում հասնել Հայաստան։ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ արդեն շուրջ 1 շաբաթ է՝ վերականգնվել է այդ սարքերի աշխատանքը և հերթերը սկսել են կրճատվել։

Գազատարները վրացական կողմից հասել են Ռուսաստան, լիցքավորվում են և արդեն հետ են վերադառնում Հայաստան։ Նրա խոսքով՝ այժմ Հայաստանից դուրս է եկել և Ռուսաստանի սահմանը չի հատել մոտ 700 հայկական բեռնատար։ Հակառակ կողմում մոտ 100 բեռնատար է սպասում Հայաստան մտնելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան