Աքարը հայտարարել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին «խաղաղության ձեռք են մեկնել»

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական Քոնյայում «Անատոլիական արծիվ-2023» զորավարժությունների ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե, իբր, «Ադրբեջանն ու Թուրքիան միասին խաղաղության ձեռք մեկնել Հայաստանին», գրում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք դեռ սպասում ենք, որ խաղաղության այս ձեռքը բռնվի։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Որովհետև եթե այդպես է, եթե Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղություն հաստատեն, իսկ հետո դրան միանան Վրաստանն ու Իրանը, հետո միանա Ռուսաստանը, ապա Կովկասում կայունության և խաղաղության մթնոլորտ կստեղծվի»,- ասել է Աքարը՝ միաժամանակ սպառնալիքներ հնչեցնելով․ «Մենք փորձում ենք բացատրել Հայաստանին, ասում ենք՝ մի՛ վարվեք ուրիշների ասածով և թիկունքից արված որոշ առաջարկներով։ Մենք կարծում ենք, որ եթե գործեք տարածաշրջանային պայմաններին ու աշխարհագրությանը համապատասխան, ապա դա շատ ավելի ձեռնտու կլինի թե՛ տարածաշրջանի, թե՛ իրենց համար»։

Հավելենք, որ Թուրքիայում է գտնվում նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը՝ զորավարժություններին հետևելու նպատակով։

Էմմա Չոբանյան