Սերժ Սարգսյանի գործով մեղադրյալը հայտարարեց, որ Սերգո Կարապետյանն իրեն զանգել ու ասել է` ինչ բովանդակությամբ ցուցմունք տա

Լուրեր

24.04.2024 | 12:58
Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
24.04.2024 | 12:46
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տարել են ՁՊՎ
24.04.2024 | 12:41
Պահանջել ենք պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ Տավուշում բախումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:35
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 12:33
Այսօր մենք ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
24.04.2024 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները, ամենայն հավանականությամբ, խոցել են ՌԴ-ի խորքում թիրախները
24.04.2024 | 12:18
Freedom House-ը՝ ՀՀ-ում ոստիկանական բռնության աճի, ՀԱՊԿ-ը՝ կազմակերպությունից ՀՀ-ի դուրս գալու մասին․ ԼՈՒՐԵՐ
24.04.2024 | 12:15
Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին հերթական ժխտողական ուղերձով է հանդես եկել
24.04.2024 | 12:13
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ Գարեգին Բ-ն պատգամով դիմեց իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 12:06
Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան
24.04.2024 | 12:00
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
24.04.2024 | 11:55
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
24.04.2024 | 11:45
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
24.04.2024 | 11:33
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
24.04.2024 | 11:30
Եթե ՀՀ-ն որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատարանը հասել է ամբաստանյալների հարցաքննության փուլին: Այսօր դատարանում ցուցմունք է տալիս գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը:

Վերջինս դեռևս բովանդակային ցուցմունք չի տվել, բայց հայտարարեց, որ գործի սկզբնական փուլում` Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն իրեն զանգել ու ասել է, թե ինչ բովանդակության ցուցմունք տա: Ըստ վկայի` Կարապետյանն իրեն նաև ասել է, որ եթե փոխհատուցեն քրեական գործով ենթադրյալ վնասը, պատասխանատվության չեն ենթարկվի: Այս մեղադրյալը գործի քննության ընթացքում առաջին անգամ է նման հայտարարություն անում` թեև նախկինում 5 անգամ հարցաքննվել է նախաքննության փուլում:

Նշենք, որ Սերգո Կարապետյանը մահացել է, ստացվում է` մեղադրյալը միայն նրա մահվանից հետո է Կարապետյանի վերաբերյալ նման տեղեկություն հայտնում: Դատախազի հարցին, թե ինչո՞ւ է հիմա խոսում այդ մասին, Հարությունյանն ասաց թե անհարմար է զգացել նախկինում ասել:

Նշենք, որ Հարությունյանը եղել է Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետը, նա մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը):

Արաքս Մամուլյան