Վիրավորներից 2-ի վիճակը միջին ծանրության է, երկուսինը` բավարար. Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Ունենք 4 վիրավոր, 2-ի վիճակը միջին ծանրության է, 2-ինը՝ բավարար, վնասվածքները բեկորային են: Վիրավորները Երևանում չեն, և եթե կարիք լինի, կիրականացվի տեղափոխություն: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

«Իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում, և մեր բժիշկները կապի մեջ են, և մենք էլ Առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ենք: Ինչ-որ անհրաժեշտ է, տրամադրվում է պացիենտներին: Դեղորայքային առումով հիվանդանոցային օղակը համալրված է անհրաժեշտ բոլոր պարագաներով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ որոշակի աշխատանքներ են իրականացվում նաև Կարմիր խաչի հետ:
Անահիտ Ավանեսյանը նաև դատապարտեց շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները:

«Գիտեք, որ շտապօգնության մեքենաները և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հատուկ օբյեկտներ են, և որևէ ձևով նրանց թիրախավորելն ընդունելի չէ»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։