Վաղարշապատում ու Կապանում գնաճն ամենաբարձրն է եղել․ ո՞ր ապրանքներն են թանկացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2023 թվականի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 1.2%-ով, իսկ 2023 թվականի մարտի համեմատ, այսինքն՝ 1 ամսում՝ 0.2%-ով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։

Մարտին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 12-ամսյա գնաճը կազմել է 5,1%, փետրվարին՝ 9,8%, հունվարին՝ 9,4%: Ապրիլին արդեն գնաճը նվազել է՝ հասնելով 1,2%-ի։ Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ գնաճի տեմպը թուլանում է։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թվականի ապրիլին, մարտի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Կապան քաղաքներում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային
խմիչքի գներն աճել են 0.1%-ով։

Թանկացել են հետևյալ ապրանքները՝

  • Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝5%-ով
  • Միս՝ 6,3%-ով
  • Կաթնամթերք, պանիր և ձու՝ 4,6%-ով
  • Միրգ՝ 6,6%-ով
  • Շաքար՝ 2,2%-ով
  • Սուրճ, կակաո, թեյ՝ 3,4%-ով
  • Ջուր, հանքային կամ աղբյուրի՝ 7%-ով
  • Օղի՝ 8,9%-ով
  • Գինի՝ 2,6%-ով
  • Գարեջուր՝ 3,2%-ով
  • Ծխախոտ՝ 9,4%-ով

Գնանկում է նկատվել հետևյալ ապրանքախմբերում՝

  • Ձուկ և ծովամթերք՝ 1,1%-ով
  • Յուղեր և ճարպեր՝ 12,1%-ով
  • Բանջարեղեն՝ 8,4%-ով

Մարտի համեմատ՝ ապրիլին էժանացել են հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 2,8%-ով, օղին՝ 0,2%-ով, ծխախոտը՝ 1,2%-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Անժելա Պողոսյան