Գագիկ Խաչատրյանի ազգականին առնչվող քրեական գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իր վերադասի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով, ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից էապես՝ 34 մլն 328 հազար 964 դրամով ցածր գնով, վաճառվեն ՊԵԿ նախագահ Գ.Խ.-ի քրոջ և եղբոր որդիների մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը: Միաժամանակ, «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերության հետ 2012 թվականի հուլիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագրում ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը չներառելու հետևանքով, ՊԵԿ նախագահի տեղակալ Տ.Բ.-ն ապահովել է, որ «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությունն ազատվի 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է 34 մլն 328 հազար 964 դրամի նյութական վնաս:

Դրանից բացի, Տ.Բ.-ն, տեղեկանալով, որ Գ.Խ-ի ազգականի կողմից հիմնադրված և փաստացի կառավարվող, արտերկրում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերությունը 6 մլն ԱՄն դոլարի չափով փոխառություն է տրամադրել «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը, դրա վերադարձը ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, խախտելով «Հարկերի մասին» օրենքի պահանջները, Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս.-ին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել և վերացնել «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գույքերի՝ Խանջյան 29 շենքի 67 միավոր անշարժ գույքերի և Վարդանանց 69 շենքի վրա դրված արգելանքները, որոնք սահմանվել էին Ընկերության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու համար:

Նոր Նորքի հարկային տեսչության պետը, նշված ապօրինի հանձնարարության հիման վրա, 2014 թվականի նոյեմբերի 11-ին Տեսչության աշխատակցի միջոցով կազմել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գույքերի վրա դրված արգելանքները վերացնելու վերաբերյալ ապօրինի գրություն, որից հետո այն իր ստորագրությամբ հաստատել, կնիքել և ուղարկել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. Արդյունքում վերը նշված գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները վերացվել են:

Արգելանքներն ապօրինի վերացնելուց հետո, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հետ փոխկապակցված «Ուրմ» ՍՊ ընկերության անունից նշված անշարժ գույքերը 2014 թվականի դեկտեմբերի 17-ին գրավադրվել են «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունում: Դրանց դիմաց տրամադրվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից 3 մլն 950 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլրդ 718 մլն 250 հազար գումարը 2014 թվականի դեկտեմբերի 19-ին փոխանցվել է «Բրեդվել Ինվեսթմենթս Քորփ» ընկերությանը։ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հարկային պարտավորություններն այդպես էլ չեն կատարվել:

Վերոնշյալ դիտավորյալ գործողությունների հետևանքով պետական բյուջեի հանդեպ առանձնապես խոշոր չափերի պարտավորություններ ունենալու պայմաններում, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությունը փաստացի հնարավորություն է ստացել տնօրինել նշված գույքերը, որի հետևանքով արգելանքից հանված գույքերը կրկին ծանրաբեռնվել են գրավով ապահովված պարտավորությամբ՝ 6 մլն ԱՄՆ դոլարի չափով, միջոցներ չեն ձեռնարկվել առանձնապես խոշոր չափերով՝ 88 մլն 462 հազար 355 դրամի հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

Պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու համար դատախազական խմբի ղեկավարի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Տ.Բ-ի (երկու դրվագ) և Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մայիսի 3-ին հսկող դատախազների խմբի ղեկավարի որոշմամբ՝ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: