Մասիս քաղաքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն վատնման եղանակով ձեռք է բերել համայնքային նշանակություն ունեցող շենք-շինություններ. դատախազը փողերի լվացման գործն ուղարկել է դատարան

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը, դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը:
2023 թվականի ապրիլի 18-ին հսկող դատախազի կողմից Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացումը կամ վատնումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացումը, փողերի լվացումը)․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Հ.-ն, 1999 թվականից հանդիսանալով Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ղեկավարը, 2007 թվականի դեկտեմբերի 27-ին ավագանու նիստում քննարկմանն է ներկայացրել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը և Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստը նվիրատվությամբ ավագանու անդամ, «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ին հատկացնելու հարցը. նույն օրը ավագանին նշված գույքերը նվիրատվությամբ հատկացրել է Ա.Բ.-ին:

Այնուհետև, Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող վարչական շենքերը «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ի անվամբ հաշվառելու համար Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2008 թվականի փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեներում գտնվող 385 քմ մակերեսով և 244.5 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով Ա.Բ.-ին օտարելու հարցը. նույն օրը ավագանու կողմից կայացվել է դրական որոշում: Նախաքննությամբ պարզվել է, որ 385 քմ մակերեսով հողատարածքի պայմանագրով սահմանված գումարը Ա.Բ.-ին տրամադրել է համայնքի ղեկավարը:

Արդյունքում, 48 մլն 160 հազար դրամ արժեքով գույքերը գրանցվել են ավագանու անդամ Ա.Բ.-ի անվամբ:

Այնուհետև, Ս.Հ.-ն Ա.Բ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքն իր խորհրդական Ռ.Ղ.-ի անվամբ գրանցելու վերաբերյալ՝ խոստանալով իր պաշտոնավարումը դադարելուց և գույքերն իր տիրապետման ներքո հայտնվելուց հետո դրանք վաճառել և Ա.Բ.-ին փոխանցել 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը ցուցաբերած օգնության դիմաց՝ թողնել Ա.Բ.-ին:

2008 թվականի փետրվարի 28-ին ավագանու անդամ Ա.Բ.-ն իր հանցակցին՝ Մասիս համայնքի ղեկավարին, օժանդակելու նպատակով Ս.Հ.-ի պահանջով խորհրդական Ռ.Ղ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ 39 մլն 200 հազար դրամ արժողության վարչական շենքն ու հողամասն ընդամենը 1 մլն դրամով Ռ.Ղ.-ին վաճառելու վերաբերյալ:

2017 թվականի նոյեմբերի 7-ին Ս.Հ.-ն, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար, հանձնարարել է Ռ.Ղ.-ին նշված շենքն իր հողամասով և հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել իր որդուն՝ Ա.Հ.-ին և իր գործընկերոջ՝ Ար.Ս.-ի եղբայր Ալ.Ս.-ի դստերը՝ Ն.Ս.-ին:

Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 8-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան: