Պենտագոնը հաստատել է, որ ռուսական հիպերձայնային «Կինժալը» խոցվել է Կիևի մոտ «Պատրիոտ» համակարգով

Լուրեր

25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակ Փեթ Ռայդերը հաստատել է, որ մայիսի 4-ին Կիևի մոտ խոցվել է ռուսական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը Patriot համակարգի միջոցով, որը վերջերս ձեռք են բերել ուկրաինացի զինվորականները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կինժալն» արձակվել էր անցյալ շաբաթ ռուսական զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ։ Նախկինում Patriot համակարգերն օգտագործվել են սովորական բալիստիկ հրթիռների համար, հիպերձայնային հրթիռները խոցելու հնարավորությունը զուտ տեսական է եղել։

Չնայած ուկրաինացի զինվորականները հայտնաբերել են այս հրթիռի բեկորները, սակայն իշխանությունները հապաղում էին մանրամասներ բացահայտել։ Դրա մասին տեղեկությունը հայտնվել էր այլ աղբյուրներում, քանի որ հրթիռը համարվում է անխոցելի։ Դրանից հետո էլ տարածվող տեղեկությունները հաստատել էր Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը։

«Այո՛, մենք խոցել ենք «անալոգներ չունեցող» «Կինժալը»։ Դա տեղի է ունեցել մայիսի 4-ի գիշերային հարձակման ժամանակ։ X-47 հրթիռն արձակել է ՄԻԳ-31-ը Ռուսաստանի տարածքից»,- նշել էր նա։

Այս հայտարարությունն էլ պաշտոնապես հաստատել է Պենտագոնը։

Էմմա Չոբանյան