Ինձանից տասնապատիկ ավելի հզոր հարևանի հետ չեմ ուզում թշնամություն. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Բոլորը

«Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված աղբյուր–հուշակոթողը հանելու վերաբերյալ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ հայկական պատվիրակությանը ոչինչ չի ասվել։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՍԾՏՀ ԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանը։

«Տվյալ հարցը քննարկվել է միայն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակների` Ալեն Սիմոնյանի և Մուստաֆա Շենթոփի հանդիպման ժամանակ։ Դրանից ավելի խոսակցություն կամ ուղիղ տեքստով մեր պատվիրակությանը նման պահանջ չի եղել»,– նշեց Թունյանը։

Նրա խոսքով` հարցը չի քննարկվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։

«Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ այդ արձանի տեղադրումը որոշակի դժվարություններ է առաջացրել ու կարծում եմ, որ դրանք հնարավոր է լուծել բանակցությունների և աշխատանքի միջոցով»,- ասաց Թունյանը։

ՍԾՏՀ ԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Գևորգ Պապոյանը հույս հայտնեց, որ թուրքական կողմը կամք կդրսևորի և հայ-թուրքական սահմանը կբացվի։ Պատգամավորի դիտարկմամբ, դա ոչ միայն տնտեսական հարց է, այլ նաև ՀՀ անվտանգության հարցն է։

«Ինձանից բոլոր առումներով տասնապատիկ, որոշ ցուցանիշներով՝ հարյուրապատիկ ավելի հզոր հարևանի հետ չեմ ուզում թշնամություն։ Դա մեր պետության ու մեր ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Պետական ու քաղաքական գործիչները պետք է զգացմունքները մի կողմ դնեն, կարևորը զգացմունքները չեն, այլ պետությունն է, պետության գոյությունը, շարունակականությունն ու հզորությունն է։ Հանուն դրա պետք է մենք անենք քայլեր, որոնք կնպաստեն մեր պետության անվտանգությանը,- նշեց Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։