Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ոչ պաշտոնական նախաճաշի

Լուրեր

24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների էվոլյուցիան 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
24.04.2024 | 21:00
Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:48
Որքա՞ն է կազմում ցեղասպանության ընթացքում հայերին հասցված տնտեսական վնասը
24.04.2024 | 20:34
Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր են ստորագրել
24.04.2024 | 20:20
Միլանը գլխավոր մարզչի պաշտոնի համար նոր թեկնածու ունի
24.04.2024 | 20:06
Ադրբեջանը մեզ տարածքներ պետք է վերադարձնի․ Ռուբեն Գալչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 20:00
Պատերազմն է սահմանազատման այլընտրանքը․ Ադրբեջանը հարձակման է պատրաստվել՝ Տավուշից բացի, նաև այլ տեղերում․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 19:43
Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.04.2024 | 19:29
Նոր երկրներ կմիանան Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների խմբին․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ոչ պաշտոնական նախաճաշի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է  ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Հաղթանակի շքերթի ժամանակ Մոսկվա ժամանած պետությունների ղեկավարներն ամբիոնում կլինեն Վլադիմիր Պուտինի կողքին, այնուհետև նրանք բոլորը միասին ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին։ Նախատեսվում է նաև ոչ պաշտոնական նախաճաշ:

Հավելենք, որ այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի կունենա ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը, որին այս տարի Ռուսաստանի նախագահը հրավիրել է ԱՊՀ անդամ բոլոր երկրների ղեկավարներին։ Ըստ այս պահին առկա տեղեկությունների՝  Մոսկվա են ժամանել  Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք տոնակատարություններին կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերդար Բերդիմուհամեդովը։

Տաթև Ֆռանգյան