Վաշինգտոնի գնահատմամբ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում

Լուրեր

28.03.2024 | 14:23
Թաեքվոնդոյի միջազգային մրցաշար՝ Երևանում
28.03.2024 | 14:21
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից. հայտարարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:15
ԵՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:02
Այսօր «Նեմեսիս» միությունն Ուկրաինայում շատ լուրջ պայքար է մղում. Վան Ահարոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:54
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ-ի դեմ
28.03.2024 | 13:49
Գողություն «Զիգզագ» խանութից․ պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս. ՔԿ
28.03.2024 | 13:39
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
28.03.2024 | 13:28
Նավալնիի դիմանկարները հայտնվել են Վիեննայում խորհրդային զինվորների հուշարձանի կողքին
28.03.2024 | 13:20
Սյունիքում հանձման ենթակա տարածքներ չկան․ Ռոբերտ Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:16
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.03.2024 | 13:13
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.03.2024 | 13:11
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին
28.03.2024 | 13:07
ՌԴ-ն փետրվարի 15-ից իմացել է «Կրոկուս»-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին․ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար
28.03.2024 | 12:56
ԵՄ անդամակցության ճանապարհն ավելացնելու է մեր անվտանգության մակարդակը. Դանիել Իոաննսիյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:49
Ապրիլի 5-ին նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը ՌԴ-ի մոտ անհանգստություն է առաջացնում․ Զախարովա
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն ԱՄՆ-ում զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Անցյալ շաբաթվա քննարկումները կառուցողական էին, և մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։ Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Եվ մենք հավատում ենք, որ հավելյալ բարի կամքով, ճկունությամբ և փոխզիջումներով պայմանագիրը հասանելի կլինի»,-հայտարարել է Պատելը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է ապահովել լիակատար աջակցություն ու ներգրավվածություն, քանի որ երկու երկրները շարունակում են երկխոսությունը։

Ինչպես նշել է Պատելը ըստ առկա տվյալների՝ կողմերը շարունակում են փոխադարձ շփումները։ «Եվ մենք ողջունում ենք այդ մասին հաղորդագրությունները։ Մենք վերահաստատում ենք մեզ համոզմունքը, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու հարատև խաղաղության հասնելու բանալին է»։

 

Տաթև Ֆռանգյան