Ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակում խիստ անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի ԱԽ-ի անհապաղ և վճռական միջամտությունը․ ԱՀ ԱԳՆ

Լուրեր

18.04.2024 | 00:58
Եթե այդ քայլերը չանենք տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու. Փաշինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 00:26
Այո, Արծվաշենը դրա մեջ ա, ըհը, էս էլ մեր Արծվաշենը. Փաշինյանը մանրակերտը ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:46
Նոր ընտրություններ լինի, եթե ընտրվեք, նոր ձեր ուզած ձևով անեք.բերքաբերցին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:30
ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում
17.04.2024 | 23:19
Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի
17.04.2024 | 23:16
Փաշինյանը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին
17.04.2024 | 23:07
Վրաստանում իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար»․ DRI
17.04.2024 | 22:56
Բաքվի իշխանությունները մերժել են հանրահավաք անցկացնելու՝ Ադրբեջանի ընդդիմության դիմումը
17.04.2024 | 22:47
Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով
17.04.2024 | 22:39
Գյումրիում քաղաքացին ընկել է շենքերից մեկի նկուղը
17.04.2024 | 22:28
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ձայնի իրավունքը չվերադարձվի․ ԵԽԽՎ պատգամավոր
17.04.2024 | 22:14
Էդ տների դիմաց պետք է խրամատ չլինի, հերիք է էդ խրամատի պատմությունը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.04.2024 | 21:45
«Թքել են վրան, ծնկի բերել, իջեցրել տաբատը»․ խոշտանգման մասին ահազանգն ու իրավապահների լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:26
Ոտքս խերով լինի, մեր խնդիրն է ապահովենք, որ ստեղ խաղաղ ապրեք. Փաշինյանը՝ Բերքաբերի բնակչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի հրահրած վերահաս բնապահպանական աղետի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Գրեթե 5 ամիս է, ինչ շարունակվում է Արցախի Հանրապետության պաշարումը, որն ուղեկցվում է տրանսպորտային և էներգետիկ ապօրինի շրջափակմամբ և հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով համակարգված ու հետևողականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։ Այս քաղաքականության շրջանակներում ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն անտանելի սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծել, այլ նաև արհեստականորեն հրահրել բնապահպանական աղետ և խարխլել Արցախի կայուն զարգացման հիմքերը։

Մասնավորապես, ադրբեջանական կողմը խոչընդոտում է Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ հոսանքագծի վթարի վերացումն Աղավնո-Բերձոր հատվածում։ Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով ադրբեջանական կողմը կանոնավոր կերպով խափանել է նաև Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքը։ Վերջին անջատումից արդեն 2 ամիս է անցել։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանը դարձավ էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ հնարավորությունը, սակայն ադրբեջանական իշխանությունների՝ պաշարման և էներգետիկ շրջափակման չդադարող քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ցրտաշունչ ձմռան ընթացքում Արցախի պաշարված բնակչության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով ջրամբարից բաց թողնվեց աննախադեպ քանակությամբ ջուր։

Արցախի իշխանությունները բազմիցս միջազգային հանրության ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման միտումնավոր արգելափակման շարունակումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մասնավորապես, Սարսանգի ջրամբարի համար, որը քաղցրահամ ջրի ամենախոշոր ու կենսական նշանակություն ունեցող աղբյուրն է Արցախում։ Սարսանգի ջրամբարի ցամաքումը բնապահպանական լուրջ հետևանքներ կառաջացնի տարածաշրջանի ողջ էկոհամակարգի համար․ Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի որոշ շրջանների բնակչությունը կզրկվի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներից։

Սարսանգի ցամաքման համար նախապայմաններ ստեղծելով և բնապահպանական աղետ հրահրելով՝ Ադրբեջանի իշխանությունները միանգամից մի քանի նպատակ են հետապնդում, այդ թվում՝ անտանելի կենսապայմաններ ստեղծել Արցախում և հող նախապատրաստել ջրային ռեսուրսների անբարեխիղճ օգտագործման մեջ մեղադրանքների համար՝ որպես նոր ռազմական սադրանքների պատրվակ։

Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի հակաիրավական և ագրեսիվ շարունակական գործողություններով պայմանավորված՝ շեշտակի վատթարանում է հումանիտար իրավիճակն Արցախի Հանրապետությունում և ընդհանուր ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում։ Ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակում խիստ անհրաժեշտ ենք համարում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման ապահովումը, ինչպես նաև միջազգային հանրության և առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ և վճռական միջամտությունը՝ թույլ չտալու մարդու իրավունքների զանգվածային ու կանոնավոր խախտումների շարունակումն Արցախում և կասեցնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերն ու ցեղասպան մտադրությունները»։