Բանակցությունների հաջորդ կանգառը Բրյուսելն է․ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել 1 շաբաթից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 12:21
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
03.07.2026 | 12:15
Փաշինյանն Իրան է մեկնել // Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է․ ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 12:08
ԱՄՆ-ը մտավախություն է ունեցել, որ Իսրայելը մահափորձ է ծրագրել Իրանի գլխավոր բանակցողներ Արաղչիի և Ղալիբաֆի դեմ. NYT
03.07.2026 | 12:02
Նոր ոչ աշխատանքային օր՝ տոնացույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:56
Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:52
Այսօր հանրապետությունում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի
03.07.2026 | 11:39
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
03.07.2026 | 11:20
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին. զոհ կա
03.07.2026 | 11:11
«Արտյոմին ու Գոռին չոտկի կտաս, մնացածին՝ 20 պակաս ես տալում, հարցը լուծվում ա»․ ՀԿԿ ձայնագրություն
03.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը՝ ՈՒՂԻՂ
03.07.2026 | 10:48
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր վեճ է լուծել․ գործն ուղարկվել է դատախազին
03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
03.07.2026 | 10:23
Փաշինյանը Թեհրան է մեկնել ոչ թե կառավարական, այլ մասնավոր` FlyOne-ի ինքնաթիռով
03.07.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
Բոլորը

Հայաստանի կառավարությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է առաջիկա կիրակի Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին Financial Times-ի հրապարակումը։ Ըստ բրիտանական պարբերականի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շաբաթվա վերջին կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման նախապատրաստման աշխատանքներին մասնակցող պաշտոնյաներից մեկը պարբերականին ասել է, որ Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»՝ հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը միմյանց փոխլրացնող գործընթացներ են։

Երկու երկրների միջև ընթացող բանակցությունների համատեքստում Բրյուսելն ու Վաշինգտոնը թիմային աշխատանք են իրականացնում, ուստի, ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի, փորձ է արվելու շարունակել քննարկումները՝ երեք առանցքային հարցում կողմերի մոտեցումները մերձեցնելու նպատակով։

Վաշինգտոնյան բանակցություններից հետո արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ տեղեկացրին՝ երկկողմ համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ։

Բրյուսելյան հարթակում կողմերի միջև առկա խոչընդոտների հաղթահարման տեսանկյունից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ՝ ասում է Տիգրան Գրիգորյանը։ Միջազգային տեսանելի մեխանիզմների ստեղծմամբ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունն Ադրբեջանը մերժել է մշտապես՝ շեշտելով, որ դա իրենց «ներքին հարցն է, որը որևէ երրորդ կողմի հետ չեն պատրաստվում քննարկել»։

Այն, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Վաշինգտոնում Երևանն ու Բաքուն որևէ առաջընթաց չեն արձանագրել, անցյալ ուրբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանեց նաև Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, որ բանակցություններում առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին։

Քաղաքագետը հայկական կողմի համար առանցքային մյուս հարցերի շուրջ ևս լավատեսական կանխատեսումներ չունի։ Եվ մինչ քաղաքագետները խոսում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից, բրիտանական պարբերականը հայտնում է՝ դրանք կենտրոնացված կլինեն Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի վերջին որոշման վրա, որը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է: Նախորդ շաբաթ Բաքուն այնտեղ պաշտոնապես անցակետ տեղադրեց, մինչդեռ, ըստ եռակողմ հայտարարության, այն պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները, իսկ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

Արցախյան հակամարտության լուծումը մոտ ապագայում իրատեսական չէ՝ պնդում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Ու թեև քաղաքագետը բանակցություններում առաջընթաց չի կանխատեսում, բայց, ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների հաճախակի հանդիպումները թույլ կտան խուսափել հնարավոր էսկալացիաներից։

Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահի հրավերով մեկնում է Մոսկվա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այցի նպատակը մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելն է։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նրանք վերջին անգամ բանակցել են հենց Ռուսաստանում։ Սոչիում հոկտեմբերի 31-ի հանդիպումից հետո նախատեսված էր հանդիպում նաև Բրյուսելում, որը, սակայն, Մակրոնի մասնակցությանը դեմ լինելու պատճառով Ալիևը չեղարկեց։

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ հանդիպման մասին․ այն կկայանա հունիսի 1-ին Քիշնևում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան