Կիևն ու Մոսկվան կարող են բանակցությունները սկսել 2023 թվականի վերջին․ WSJ

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինական սպասվող հակահարձակումն ունակ է ավելի մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները, որոնք կարող են տեղի ունենալ 2023 թվականի վերջին՝ Չինաստանի միջնորդությամբ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Արևմուտքը նախկինում թերահավատորեն էր վերաբերվում Չինաստանի դերին որպես միջնորդի, բայց այժմ պատրաստ է աջակցել Պեկինի մասնակցությանը Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններին։

Պաշտոնյաների խոսքով, որոնց վկայակոչում է լրատվամիջոցը, այդ տեղաշարժը պայմանավորված է նրանով, որ կողմերից որևէ մեկը չի կարող պատերազմն անվերջ շարունակել, և միջազգային խաղաղ բանակցություններում Պեկինի մասնակցության պատրաստակամությունը պետք է ստուգել։ Սակայն WSJ-ի զրուցակիցները համոզված չեն, որ Ռուսաստանը հրադադարի բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ևս նման տեսակետ է հայտնել CBS-ին տված հարցազրույցում։

«Հիմա, երբ Չինաստանը մտել է բանակցությունների մեջ, կարծում եմ՝ տարվա վերջին նրանք կհասնեն բարձրագույն կետին»,-ասել է նա՝ նշելով, որ նկատի ունի «իրական բանակցությունները»։

Քիսինջերը նաև ասել է, որ, ամենայն հավանականությամբ, կհամաձայներ մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին որպես ԱՄՆ-ի կողմից խորհրդական։

Էմմա Չոբանյան