Բաքվին զայրացրել է Քըլըչդարօղլուի ներկայացրած «թուրքական ճանապարհը», որը շրջանցում է Ադրբեջանը

Լուրեր

19.04.2024 | 12:57
Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները
19.04.2024 | 12:48
Հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով․ ՊԵԿ նախագահի ուղերձը
19.04.2024 | 12:37
Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրին․ 8 մարդ զոհվել է, առնվազն 25-ը՝ վիրավորվել
19.04.2024 | 12:28
ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա
19.04.2024 | 12:17
Հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք․ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը․ ՄԻՊ
19.04.2024 | 12:09
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
19.04.2024 | 12:01
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
Բոլորը

Թուրքիայի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախընտրական քարոզարշավի շրջանակում սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ «Ո՛չ արևմուտք, ո՛չ արևելք, սա թուրքական ճանապարհն է» վերնագրով։

Նա նշել է, որ պատմական մետաքսի ճանապարհը վերաբացվելու է, և հայտարարել, որ այն կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև կարևորագույն առևտրային ուղիներից մեկը՝ 5500 կմ երկարությամբ երկաթուղային կապով։

«Այս նախագիծը կմիացնի դեպի ծով ելք չունեցող Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը թուրքական նավահանգիստներին։ Թուրքիան կդառնա թյուրքական աշխարհի ծովային դարպասը»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Նա հավելել է, որ դրանով Թուրքիան կապվելու է Չինաստանի հետ։

«Թողնելով Գյուրբուլակն ու Քափըքոյը՝ Թուրքիայում, անցնելով Թավրիզն ու Թեհրանը՝ Իրանում, Աշխաբադը՝ Թուրքմենստանում, Տաշքենդը՝ Ուզբեկստանում և Ալմաթին՝ Ղազախստանում, կհասնեք Չինաստան։ Այսպիսով, Գյուրբուլակը և Չինաստանը կմիացվեն հյուսիսի միջանցքում գտնվող երկրների եվրոպական և սևծովյան նավահանգիստներին, իսկ հարավում՝ Քափըքյոյ, Մերսին և Իսքենդերուն նավահանգիստներին»,- ասել է թուրքական ընդդիմության առաջնորդը։

Քըլըչդարօղլուի այս նախագիծը զայրացրել է Բաքվին, քանի որ Ադրբեջանն այստեղ ներառված չէ, բացի այդ՝ բացակայում է նաև գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքը»։

Ադրբեջանի քարոզչական լրատվամիջոցները, ինչպես նաև մի քանի պաշտոնյաներ արդեն արշավ են սկսել Քըլըչդարօղլուի դեմ, որոնց միացել են նաև Թուրքիայի իշխանամետ լրատվամիջոցները։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ևս այս թեման ակտիվորեն քննարկվում է։

Հավելենք, որ Թուրքիայում քարոզարշավի մեկնարկից ի վեր ադրբեջանական ամբողջ պետական քարոզչությունը, ինչպես նաև Թուրքիայում գործող Բաքվի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները լծված են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քարոզարշավը սատարելու գործին։ Այս արշավին միացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ապրիլի 29-ին մեկնել էր Անկարա և հայտնել ընտրություններում Էրդողանին իր աջակցության մասին։ Սրա հետևանքով թուրքական հասարակությունում առկա է դժգոհություն, որ պաշտոնական Բաքուն խառնվում է Թուրքիայի ներքին գործերին։

Էմմա Չոբանյան