Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում մասնակցում է կրթության համաշխարհային համաժողովին

Լուրեր

18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
18.04.2024 | 19:52
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
18.04.2024 | 19:49
«Բերդկունք» ամրոցը կվերականգնվի. տարածքում պեղումներ են ընթանում
18.04.2024 | 19:32
«Հարսնաքար»-ը, 3.5 մլն դոլարանոց տունը. ինչ է պետությունն ուզում բռնագանձել Հայրապետյանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 19:18
ԵՄ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման կարևոր պայման է Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսումը
18.04.2024 | 19:04
ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները
18.04.2024 | 19:00
Պուտինը սխալվեց․ դավաճանեց դաշնակից հայերին՝ թուրքի յաթաղանի բերան հանձնեց, բայց Ադրբեջանի դաշինքը չստացավ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 18:50
Փաշինյանն ու Մարտին Շտիկելը քննարկել են ՀՀ կառավարության և Fichtner ընկերության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր
18.04.2024 | 18:41
Ես կպայքարեմ Պուտինի դեմ. Յուլիա Նավալնայա
18.04.2024 | 18:33
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
18.04.2024 | 18:24
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, բենզալցակայանը նաև ապամոնտաժվել է
18.04.2024 | 18:16
Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
18.04.2024 | 18:09
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը փակվում է․ ԼՈՒՐԵՐ
18.04.2024 | 18:09
Փոփոխություններ հանրակրթական դպրոցների կանոնադրությունում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եռօրյա այցով մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն` մասնակցելու կրթության համաշխարհային համաժողովին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կրթության համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում խորագրի ներքո և համախմբում է ավելի քան 118 երկրների կրթության ոլորտի ղեկավարների: Յուրաքանչյուր տարի անցկացվող համաժողովում նախարարները, նրանց տեղակալներն ու կրթության համակարգի պատասխանատուներն ամբողջ աշխարհից քննարկում են կրթության հիմնական խնդիրները՝ ներկայացնելով դրանց լուծման հնարավորությունները և ձեռքբերված հաջողությունների մասին փորձը:

ՀՀ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համաժողովի «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով նիստին հանդես կգա ելույթով:

Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու է, ընդհանուր առմամբ, շուրջ 1000 պատվիրակ:

Համաժողովի շրջանակում ներկայացվելու են ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու կրթության հիմնական բաղադրիչներին՝ ուսուցման վաղ տարիքից հմտությունների զարգացումը և տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում կունենա նաև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) և Դպրոցական համակարգի և ուսանողների ֆինանսավորման նախարար Բարոնուհի Բարանի հետ (Baroness Barran, Minister for the School System and Student Finance):

ԿԳՄՍ նախարարն այցելելու է նաև Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարան՝ դիտելու «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի պատմության թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացառիկ ցուցանմուշները: