Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայուն ներգրավվածությունը քառօրյա բանակցություններին․ Տոյվո Կլաար

Լուրեր

15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
Բոլորը

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է վաշինգտոնյան բանակցություններին։

«Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայուն ներգրավվածությունը քառօրյա բանակցություններին: Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով. Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ կայուն խաղաղության ձգտմամբ»,- թվիթերի իր էջում գրել է Կլաարը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այնուհետև տեղի էր ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որին հաջորդել էր եռակողմ՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը։

Քննարկվել էին տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ էր կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Ապա Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել էին բանակցություններ:

Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները գրանցել են շոշափելի առաջընթաց, և խաղաղության համաձայնագիրն արդեն հասանելիության տիրույթում է։

Իսկ ՀՀ ԱԳՆ-ն հանդիպումը մեկնաբանելով նշել էր՝ կա փոխըմբռնման առաջընթաց, սակայն առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ։