Չեխ փորձագետներ կան ԵՄ առաքելության կազմում, պատրաստ ենք մասնակցել նաև այլ աշխատանքների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
Բոլորը

Եվրամիության անդամ պետությունների նպատակն է տարածաշրջանում հասնել խաղաղության, որը նշանակում է նաև հայերի իրավունքների երաշխավորում: Այս մասին հայտարարեց Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ հարցին:

«Չեխիայի Հանրապետությունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման»,-ասաց Չեխիայի վարչապետը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հիմնարար նշանակություն ունի: Պետեր Ֆիալան նաև նշեց, որ Պրահայում քայլ արվել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում:

«Դա երկու երկրների հարաբերություններում պատմական հանգրվան կարելի է համարել: Իհարկե, իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է ինչը խախտում: Չեխիայի և ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է տարածաշրջանում հասնել կայունության և տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի, հայերի իրավունքները: Դա կարևոր հանգամանք է»,-ասաց Չեխիայի վարչապետը:

Նա ընդգծեց, որ Չեխիան այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արել է, Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիթորինգի առաքելության տեղակայմանը, առաքելության կազմում կան չեխ փորձագետներ: Չեխիան պատրաստ է մասնակցել նաև համանման աշխատանքների, որոնք կնպաստեն լարվածության թոթափմանը և թույլ կտան հասնելու տևական ու մնայուն խաղաղության և խաղաղ լուծման:

Ֆիալան նաև նշեց, որ ՀՀ վարչապետն իրեն մանրամասն տեղեկացրել է, թե ինչպես են ընթանում բանակցությունները և, թե ինքն ինչպես է տեսնում իրավիճակը, և հավելեց, որ ինքը հնարավորություն ունի այդ տեղեկությունները և փորձառությունը փոխանցել եվրոպացի գործընկերներին:

«Եվ դրա հիման վրա մենք կարող ենք դիտարկել ու հասկանալ, թե ինչ քայլեր պատշաճ կլինեն և ինչ քայլերով ԵՄ-ն կարող է աջակցել մշտական ու տևական խաղաղության ջանքերին տարածաշրջանում»,-նշեց Պետեր Ֆիալան:

Մանրամասները՝ տեսանյութում։