Հայաստանը տիեզերք 2-րդ արբանյակ ուղարկելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում․ ԲՏԱ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Հայաստանը աշխատանքներ է իրականացնում՝ տիեզերք երկրորդ արբանյակն ուղարկելու ուղղությամբ․ աշխատանքները նախնական փուլում են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք իրականացնում, գնահատում ենք մեր հնարավորությունները, առաջարկները: Չեմ կարծում, որ 2023 թ. ընթացքում մենք երկրորդը կունենանք, բայց ամեն դեպքում աշխատանքներն իրականացվում են»,- նշեց Խաչատրյանը:

Հայաստանում հիմա արբանյակի արտադրություն իրականացնելը նախարարը իրատեսական չհամարեց: «Բայց, եթե երկրորդ կամ երրորդ արբանյակի թեկուզ մի փոքր մաս կարողանանք Հայաստանում արտադրել, կարծում եմ՝ դա ևս լավ ձեռքբերում կլինի»,- նշեց նախարարը:

Նախարարի հավաստմամաբ՝ արդեն տիեզերք ուղարկված արբանյակից շարունակվում է ինֆորմացիա ստանալու գործընթացը․ ստացվող նկարներն ինֆորմացիայի աղբյուր են, դրանք կարելի է օգտագործել շատ ոլորտներում, կիրառության ոլորտներն անսահմանափակ են:

«Դրանց մենք պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր և փորձենք կիրառության շրջանակը հնարավորինս լայնացնել»,-նշեց Խաչատրյանը՝ չբացառելով, որ դրանք օգտակար կարող են լինել նաև ռազմական նպատակներով:

Հիշեցնենք, որ 2022 թ. մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել:

Մանրամասները՝ տեսանյութում։