Ռուսաստանը բեմականացրել է Կրեմլի վրա ԱԹՍ-ների հարձակումը․ISW

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) իր ամենօրյա տեղեկագրում վերլուծել է Մոսկվայի կողմից երեկ տարածված տեղեկությունները ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ և եզրակացնում է, որ այն բեմադրված  է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մասնավորապես, նշվում է, որ ՌԴ իշխանությունները վերջին ամիսներին հետրողականորեն ուժեղացրել են Մոսկվայի շուրջ ՀՕՊ-ը, ուստի քիչ հավանական է, որ երկու անօդաչու թռչող սարքեր ճեղքեին հակաօդային պաշտպանության բազմաթիվ շերտերը:

«Եթե հարձակումը բեմականացված չլիներ, այն  կդառնար ռուսական իշխանությունների համար անակնկալ, և սկզբում նրանք միմյանց հակասող պարզաբանումներ կտային։ Հենց այդպես էր  լինում ռազմական անհաջողություններից հետո, ինչպես եղավ Խերսոնում ու Բալակլեայում»,-ասվում է տեղեկագրում։ Ըստ ինստիտուտի փորձագետների՝ դրա փոխարեն Մոսկվան միանգամից ներկայացրել է  մանրամասն զեկույց։ Նման համակարգված արձագանքն, ըստ ինտիտուտի մասնագետների, հուշում է, որ հարձակումը պատրաստվել է ներսից։

Կրեմլի վրա  հարձակում բեմադրելով, իշխանությունները փորձել են ցույց տալ բնակչությանը, որ պատերազմը մոտ է և դրանում պետք է ամեն մեկը մասնակցի։ Ըստ ինստիտուտի՝ բեմադրությունը նաև կարող է պատրվակ ծառայել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա տոնակատարությունները չեղարկելու կամ խիստ կրճատելու համար՝ ավելի ամրապնդելով ռուսների այն զգացումը, որ նապկինի պես ապրել անհնար է։