Հայաստանում մամուլն ավելի ազատ է, քան նախորդ տարի․ փորձագետները բարձրաձայնում են մարտահրավերների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
Բոլորը

Այսօր մամուլի ազատության օրն է, և Հայաստանն այն տոնում է Մամուլի ազատության ինդեքսում բարելավված դիրքով։ Ու թեպետ միջազգային վարկանիշներն ու Հայաստանի իշխանությունները դրական են գնահատում երկրում մեդիայի գործունեության համար առկա պայմանները, Factor TV-ն զրուցել է ոլորտի ներկայացուցիչների ու քաղաքացիների հետ՝ պարզելու, թե նրանք ինչպես են տեսնում Հայաստանում մամուլի ազատ գործունեության հնարավորությունն ու դրա խոչընդոտները։

«Բախվում է՝ խոսքի ազատության, պետական լրատվամիջոցներին»,- նշել է քաղաքացիներից մեկը։

«Չէ, հարյուր տոկոս ազատ է, ես ուրիշ երկրից եմ եկել, չեմ ասի, թե որ, բայց երևի հասկանալի է, այստեղ ավելի ազատ է»,- ասել է հարցման մեկ այլ մասնակից։

«Ինձ թվում է՝ ազատ է, կան, որ խոչընդոտների բախվում են, բայց մեծ մասն ազատ է, հիմա ամեն ինչ նորմալ է»,- նշել է երրորդը։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ը, որի համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքն ու տարածաշրջանում առաջատարն է։ 180 երկրների մեջ Հայաստանն անցած տարվա համեմատ բարելավել է դիրքերը երկու հորիզոնականով և 49-րդ տեղում է։ Այս տարի, ինչպես և 2022-ին, Factor.am-ն ու 3 այլ ԶԼՄ-ներ գնահատվել են որպես ժողովրդավարական հակակշռի դեր կատարող մեդիաներ։

Այս տարվա մարտին, մասնակցելով Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի` «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» միջոցառմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ղեկավարած կառավարությունն ապահովում է բոլոր մեխանիզմներն ազատ մամուլը զարգացնելու համար։

«Հայաստանը շարունակաբար իրականացնում է իր օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի լրատվամիջոցների և լրագրողների համար ապահովվի իրենց մասնագիտական պարտականություններն անվտանգ և ազատ իրականացնելու ավելի լավ միջավայր»,- իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մեդիաոլորտի ներկայացուցիչներն ու փորձագետները նկատում են ոչ միայն վարչապետի նշած դրական միջավայրը, այլ նաև մեդիա ոլորտի բացասական դրսևորումները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ իրականությունը դրականի և բացասականի մեջտեղում է։ Դրականի շարքում նա նշում է լրագրողների զանգվածային ջարդերի բացակայությունը, մասնավոր հեռուստաընկերությունների անխափան գործունեությունը, երկրի ղեկավարի՝ լրագրողների բոլոր հարցերին պատասխանելու պատրաստ ասուլիսները։

«Շատ տարբեր գնահատականների կարող ենք հանդիպել այդ հարցի շուրջ, և եթե, ընդհանուր առմամբ, գնահատենք այդ գնահատականները, կարելի է համեմատել կիսով չափ լցված բաժակի հետ։ Ոմանք միայն դատարկ մասն են տեսնում, իսկ ոմանք՝ լիքը։ Այսինքն՝ ոմանք ասում են, որ երբեք մամուլն այսպես անազատ չի եղել, այսպես ծանր պայմաններում չի աշխատել, իսկ լավատեսներն ասում են, որ հետհեխափոխական շրջանում ակնհայտ առաջընթաց կա, և շատ ավելի բարվոք է վիճակը, քան բոլոր նախորդ տարիների ընթացքում։ Իրականությունը, իհարկե, մեջտեղում է»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա գնահատմամբ՝ խիստ բացասական են ռեգրեսիվ բնույթի օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես, վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման վերին շեմի եռապատկումը, ռազմական դրության ռեժիմի մասին օրենքի նախագիծը՝ կապված ինտերնետի հասանելիության, կայքերի, հավելվածների փակման հնարավորությունների հետ։

«Բացի այդ, խորհրդարանը «Պետական գաղտնիքի մասին» օրենքի հետ միասին ընդունեց մի ամբողջ փաթեթ, և այդ փաթեթի մեջ կար նաև Տեղեկատվության ազատության մասին օրենքի փոփոխոթյուն, որտեղ ընդամենը հինգ բառ է լրացվել, որ եթե քաղաքացին կամ լրատվամիջոցը հայցում է այնպիսի տեղեկություն, որը կարող է դասվել կամ բնութագրվել որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, ապա այդ հարցումը ենթակա է մերժման։ Եթե մենք ողջամտորեն մոտենանք այդ արգելքին, ապա կարող ենք տեսնել, որ պետական մարմինների ցանկացած փաստաթուղթ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն է, և մենք համարում ենք, որ այս շատ ռեգրեսիվ քայլով իշխանությունը հիմքեր է ստեղծել պաշտոնական տեղեկությունները չտրամադրելու համար»,- հավելեց Մելիքյանը։

Խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում Հայաստանը վերջին երկու տարում առաջատարն է: «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 77-րդ, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը 151-րդ, իսկ Իրանը՝ 177-րդ հորիզոնականում են:

A1+-ի գլխավոր խմբագիր Կարինե Ասատրյանի գնահատմամբ` ցանկացած լրատվամիջոցի ներկայացուցիչ ինքը կարող է ասել` իր մեդիան անկա՞խ է, թե՞ ոչ։

«Իսկ ինչ խոչընդոտներ կան մեր երկրում լրագրողների և մամուլի ազատության համար․ կարծում եմ՝ օրենսդրական խնդիրները, հատկապես՝ այն փոփոխությունները, որոնք արվում են այսօր և դժվարացնում մեր կյանքը տեղեկատվություն ստանալուց, հարցումներ ուղարկելուց և ամիսներ սպասելուց։ Ես չեմ կարող ասել, որ մեր երկրում լրագրողներին սպանում են, ծեծում են վերջին տարիներին, սակայն համարում եմ, որ տեղեկատվական ազատության սահմանափակումը խոչընդոտ է մամուլի ազատության և մամուլի զարգացման համար»,- մեզ հետ զրույցում նշեց Կարինե Ասատրյանը:

Հայաստանն աշխարհի 52 երկրների մեջ է, որտեղ մամուլի ազատության իրավիճակը «լավ» կամ «բավական լավ» է՝ «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ի համաձայն։ Իրավիճակը «չափազանց վատ է» 31 երկրում, «բարդ»՝ 42-ում ու «խնդրահարույց»՝ 55-ում։ Լրագրողների համար իրավիճակը վատ է 10 երկրից 7-ում, իսկ բավարար՝ միայն 10-ից 3-ում։

Որքան էլ քաղաքական և տնտեսական տարբեր դերակատարներ օգտագործեն մեդիան ու տարբեր խոչընդոտներ ստեղծեն ազատ մամուլի գործունեության համար, լրագրողներն ու լրատվամիջոցները գտնում են ճշմարտությունը տեղ հասցնելու ուղիները։ Factor TV-ի անունից շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ Մամուլի ազատության օրվա առթիվ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ջուլյա Ոսկանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: