ՀՀ-ն 4 հորիզոնականով է զիջում ԱՄՆ-ին․ Մամուլի ազատության ինդեքսն ու չլուծվող խնդիրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը «Մամուլի ազատության ինդեքս»-ում և, նախորդ տարվա 51-րդ հորիզոնականի փոխարեն, հայտնվել 49-րդում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում Հայաստանը դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքին։ Հարևան երկրներից Իրանը 177-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 151-րդ, Վրաստանը՝ 77:

Հայաստանն ընդամենը 4 միավորով է հետ մնում ԱՄՆ-ից, անգամ առաջ է անցել արևելաևրոպական մի շարք պետություններից։

Զեկույցում, այդուհանդերձ, մատնանշվում են մի քանի խնդիրներ․ նախևառաջ՝ այն, որ չնայած բազմակարծությանը՝ լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Ըստ զեկույցի՝ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ Factor.am-ը, կատարում են ժողովրդավարական էական հակակշռի դեր։ Նշվում է, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիադաշտն աճում է։ Անկախ առցանց լրատվական կայքերը, այդ թվում՝ Factor.am-ը, զարգանում են։

Զեկույցում նշվում է, որ «լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն դրսևորում: Հատկապես զգայուն է երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում լրագրողների վրա»։

Ըստ հրապարակման՝ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։ Հայաստանում լրագրությունը, որպես մասնագիտություն, նսեմացված է, և հատկապես անհանգստացնող է, որ ատելության խոսքի օբյեկտ է: Քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որոնք լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» և «հակառակորդներին ծառայելու» համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։

Հայաստանում լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար, ինչն ուժեղացնում է ինքնագրաքննությունը: Զեկույցում նշվում է, որ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։

Իրավիճակը «խնդրահարույցից» դարձել է «չափազանց լուրջ» երեք երկրներում՝ 153-րդ հորիզոնականը զբաղեցնող Տաջիկստանում, 161-րդ հորիզոնականը զբաղեցնող Հնդկաստանում և 165-րդ հորիզոնականը զբաղեցնող Թուրքիայում:

164-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուսաստանում քարոզչության պայմաններն ընդլայնվել են։ Ռուսական ԶԼՄ-ներն արգելափակվել կամ «օտարերկրյա գործակալներ» են հայտարարվել։

Միաժամանակ, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերձած պատերազմը նպաստել է, որպեսզի այդ երկիրը ստանա վատագույն արդյունքն անվտանգության առումով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան