Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերով բովանդակային առումով դեռ ասելիք չունենք․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1- ի գործերի վերաբերյալ տվյալներ հաղոդման նախագծում ներառված են եղել, բայց իմ կողմից դրանք վերջնական տարբերակում չեն ներառվել, որովհետև իմ գնահատմամբ բովանդակային առումով մենք ԱԺ-ին ու հասարակությանը, ցավոք, դեռ ասելիք չունեինք»,- ԱԺ-ում Դատախազության 2022 թվականի տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հարցին, թե երբ են բացահայտվելու այդ հանցագործությունները, ինչ ընթացքում գտնվում այդ գործերը։

«Մարտի 1-ի գործը, որը կազմված է 800 հատորից, գտնվում է մեկ քննիչի վարույթում։ Յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ, և քանի որ վարույթներով կան ժամկետներ, ըստ ժամկետների հրատապության դրվագները քննարկվում են»,- նշեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նաև հայտնեց, որ գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ, իր գնահատմամբ, այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն անիրատեսական է։

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին՝ դատախազն ասաց, թե ինքը դեռ չի հասցրել անդրադառնալ դրան և վստահեցրեց, որ Հոկտեմբերի 27-ի գործին տարվա երկրորդ կեսին կանդրադառնա:

Մանրամասները՝ տեսանյութում։