12-ամսյա գնաճն արագորեն կնվազի և կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
Բոլորը

ԿԲ խորհուրդն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 10,75 տոկոս։ 2023թ–ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է` ամսվա վերջին կազմելով 5.4 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` կազմելով 6.4 տոկոս։ Այսօր հրավիրված ասուլիսում այս տվյալները ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Միջազգային կոշտ ֆինանսական պայմանները նպաստում են ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»,- նշեց ԿԲ նախագահը։

Գալստյանի խոսքով՝ բարձր պահանջարկը և գնաճային սպասումները շարունակում են նպաստել առանձին ապրանքային խմբերում բարձր գնաճի պահպանմանը։
ԿԲ կանխատեսումներով` գնաճն առաջիկայում ևս կնվազի` տարեվերջին կայունանալով 4 տոկոս ցուցանիշի շուրջ։

Գալստյանն այդուհանդերձ արձանագրեց, որ եթե հիմնական ապրանքների գները նվազում են, ապա ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։ Որոշ ծառայությունների գնաճը 12-ամսյա կտրվածքով հասնում է մինչև12 տոկոսի։

«Դրա մի մասը պայմանավորված է արտաքին շատ ուժեղ պահանջարկով, երկրորդ գործոնը մեր երկրում աշխատավարձերի աճն է»,- նշեց ԿԲ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։